https://arm.sputniknews.ru/20241002/mvoskvan-anum-e-amen-inch-merdzavvor-arevelqum-aghet-tujl-chtalu-hamar-rd-agn-81387770.html
Մոսկվան անում է ամեն ինչ Մերձավոր Արևելքում աղետ թույլ չտալու համար. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան անում է ամեն ինչ Մերձավոր Արևելքում աղետ թույլ չտալու համար. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Արմատացած այս հակամարտության լուծումը քաղաքական ու դիվանագիտական հարթությունում է, և այն պետք է հենվի առկա միջազգային և իրավական բազայի ու նորմերի վրա։ 02.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-02T18:43+0400
2024-10-02T18:43+0400
2024-10-02T18:47+0400
մարիա զախարովա
արևմուտք
մերձավոր արևելք
ամն
հզբոլլահ
հասան նասրալլա
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81380225_0:0:1600:900_1920x0_80_0_0_4a204dc43f4029148d9ff17bd875bf6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն բան, որպեսզի թույլ չտա Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման աղետալի սցենար, և այդ ուղղությամբ Վաշինգտոնի դերը ծայրահեղ բացասական է գնահատում։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լիբանան Իսրայելի ներխուժումն ու Բեյրութին իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը։Զախարովայի խոսքով` արմատացած այս հակամարտության լուծումը քաղաքական ու դիվանագիտական հարթությունում է, և այն պետք է հենվի առկա միջազգային և իրավական բազայի ու նորմերի վրա։ Լիբանանի հետ կապված իրավիճակի կարգավորման բանալին կարող էր դառնալ 2006 թվականին կնքած ՄԱԿ ԱԽ 1701–րդ բանաձևի բարեխիղճ կատարումը։Իսրայելի բանակը 4 պահեստային բրիգադ է ձևավորում Լիբանանում գործողության համար«Մենք անում ենք մեզնից կախված ամեն բան, և այսօր դրա հետ համաձայնել են Մոսկվայում արաբական երկրների առաքելությունների ղեկավարները, դեսպաններն ու ներկայացուցիչները, որպեսզի դեպքերի զարգացման աղետալի սցենար թույլ չտրվի։ Ռուսաստանը շփումներ է ունենում միջազգային տարածաշրջանային գործընկերների հետ և ակտիվ է ՄԱԿ-ում», – ասել է նա։Միևնույն ժամանակ Վաշինգտոնի դերը ներկայիս ճգնաժամում Մոսկվան չափազանց նեգատիվ է գնահատում։Զախարովայի գնահատականներով` բռնությունը կասեցնելու բոլոր հնարավորություններն ունենալով` ԱՄՆ–ն փոխարեն խոչընդոտում է, որպեսզի ՄԱԿ ԱԽ–ն հստակ դիրքորոշում զբաղեցնի հրադադարի օգտին։ Վաշինգտոնը ոչ արդյունավետ միջնորդական ջանքեր է գործադրում` փորձելով արաբների աչքերում ներկայանալ որպես խաղաղապահ, սակայն գործնականում խաբում է նրանց։Սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հզբոլլահ» շարժման դեմ Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Գործողության հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։Սեպտեմբերի 27-ին Բեյրութում տեղի ունեցած հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Շարժումը հաստատել է նրա զոհվելը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։Լիբանանցիները զանգվածային տեղահանումը․ ինչ է կատարվում իսրայելական ավիահարվածներից հետոՀոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել «Հզբոլլահի»՝ Լիբանանի հարավային սահմանագոտում գտնվող թիրախների դեմ:ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ Լիբանանին հասցրած իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան հազար մարդ, հարյուրհազարավորները դարձել են բռնի տեղահանվածներ:
արևմուտք
մերձավոր արևելք
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81380225_206:0:1406:900_1920x0_80_0_0_27ceee5fe3966ec6e6f51fae83782519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, արևմուտք, մերձավոր արևելք, ամն, հզբոլլահ, հասան նասրալլա, իսրայել
մարիա զախարովա, արևմուտք, մերձավոր արևելք, ամն, հզբոլլահ, հասան նասրալլա, իսրայել
Մոսկվան անում է ամեն ինչ Մերձավոր Արևելքում աղետ թույլ չտալու համար. ՌԴ ԱԳՆ
18:43 02.10.2024 (Թարմացված է: 18:47 02.10.2024) Արմատացած այս հակամարտության լուծումը քաղաքական ու դիվանագիտական հարթությունում է, և այն պետք է հենվի առկա միջազգային և իրավական բազայի ու նորմերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն բան, որպեսզի թույլ չտա Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման աղետալի սցենար, և այդ ուղղությամբ Վաշինգտոնի դերը ծայրահեղ բացասական է գնահատում։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լիբանան Իսրայելի ներխուժումն ու Բեյրութին իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը։
«Մեզ համար քաղաքական սպանությունների պրակտիկան բացարձակ անընդունելի է։ Բացի բարոյական կողմից, այն դժվարացնում է խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելու ուղիները։ Դա հանգեցնում է հակամարտությունների սրացման, արմատականացման և էսկալացիայի», – ասել է նա։
Զախարովայի խոսքով` արմատացած այս հակամարտության լուծումը քաղաքական ու դիվանագիտական հարթությունում է, և այն պետք է հենվի առկա միջազգային և իրավական բազայի ու նորմերի վրա։ Լիբանանի հետ կապված իրավիճակի կարգավորման բանալին կարող էր դառնալ 2006 թվականին կնքած ՄԱԿ ԱԽ 1701–րդ բանաձևի բարեխիղճ կատարումը։
«Մենք անում ենք մեզնից կախված ամեն բան, և այսօր դրա հետ համաձայնել են Մոսկվայում արաբական երկրների առաքելությունների ղեկավարները, դեսպաններն ու ներկայացուցիչները, որպեսզի դեպքերի զարգացման աղետալի սցենար թույլ չտրվի։ Ռուսաստանը շփումներ է ունենում միջազգային տարածաշրջանային գործընկերների հետ և ակտիվ է ՄԱԿ-ում», – ասել է նա։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնի դերը ներկայիս ճգնաժամում Մոսկվան չափազանց նեգատիվ է գնահատում։
Զախարովայի գնահատականներով` բռնությունը կասեցնելու բոլոր հնարավորություններն ունենալով` ԱՄՆ–ն փոխարեն խոչընդոտում է, որպեսզի ՄԱԿ ԱԽ–ն հստակ դիրքորոշում զբաղեցնի հրադադարի օգտին։ Վաշինգտոնը ոչ արդյունավետ միջնորդական ջանքեր է գործադրում` փորձելով արաբների աչքերում ներկայանալ որպես խաղաղապահ, սակայն գործնականում խաբում է նրանց։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հզբոլլահ» շարժման դեմ Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Գործողության հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութում տեղի ունեցած հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Շարժումը հաստատել է նրա զոհվելը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։
Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել «Հզբոլլահի»՝ Լիբանանի հարավային սահմանագոտում գտնվող թիրախների դեմ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ Լիբանանին հասցրած իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում
զոհվել է ավելի քան հազար մարդ, հարյուրհազարավորները դարձել են բռնի տեղահանվածներ: