00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրի բանակցությունների ձևաչափը պետք է փոխվի. փորձագետն ասում է` ինչու

© Sputnik / Andranik GhazaryanԲենիամին Մաթևոսյան
Բենիամին Մաթևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2024
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ՝ իրանա-իսրայելական հակամարտությունն ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության վրա:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի վրա իրանական հարձակումից հետո Հայաստանը պետք է փոխի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ձևաչափն ու մոտեցումը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նա հիշեցրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարները խոստացել էին նպաստել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը, եթե Թեհրանը չպատասխանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանը: Դրանից հետո իրավիճակն ավելի թեժացավ ինչպես Գազայում, այնպես էլ Լիբանանում։ Մաթևոսյանը հնարավոր է համարում իրադարձությունների զարգացման երեք սցենար։ Դրանցից մեկը՝ ամենաքիչ հավանականը, հետևյալն է. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նման խոստումներ չեն տվել Իրանի առաջնորդին, և նա պարզապես նման հայտարարություն է արել դեմքը փրկելու համար։
Չենք կարող անկլավների թեմայից հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն. Փաշինյան
Երկրորդ սցենարն այն է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բանակցություններ էին վարում Իրանի հետ, բայց Վաշինգտոնը պարզապես խաբեց Թեհրանին։ Եվ երրորդ՝ ամենահավանականն, ըստ փորձագետի, այն է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն չկարողացան ազդել Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ գտնվող Իսրայելի վրա: Իսկ դա նշանակում է, որ շատ փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է շատ արագ փոխվել։
Անդրադառնալով հայաստանյան իրողություններին՝ Մաթևոսյանը հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ֆոնին իշխանամետ փորձագետներն ու նրա կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է և դրա իրականացման երաշխավորը պետք է լինի ԱՄՆ-ն:
«Երեկվա իրավիճակը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի կարող իր ռազմավարական գործընկերոջը պարտադրել իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Որտեղի՞ց մեր իշխանություններին այն վստահությունը, որ ԱՄՆ-ն կարող է ինչ-որ բան պարտադրել Բաքվին կամ երաշխավոր լինել խաղաղության պայմանագիր ստորագրելիս»,- ասաց փորձագետը:
Միաժամանակ նա նշեց, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի և բանակցությունների բանաձևը չփոխվի, Երևանի հաջորդ քայլը կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Դրանից հետո իշխանությունները հանդես կգան ՌԴ սահմանապահների և 102-րդ ռազմաբազայի դուրսբերման նախաձեռնությամբ։ Մաթևոսյանը վստահ է, որ դա իր հերթին կհանգեցնի հայկական պետության կլանմանը։
«Տվյալ պայմաններում պետք է վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին և փորձել իրականացնել դրանք։ Իսկ Բաքուն կարողացել է փախչել մոսկովյան հարթակից», – ասել է նա։
Արցախի հարցն օգտագործվել է որպես թոկ Հայաստանի Հանրապետության վզին. Փաշինյան
Այս համատեքստում փորձագետը քիչ հավանական է համարել ԲՐԻԿՍ-ի շրջանակում Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Մաթևոսյանի կարծիքով` եթե անգամ այն կայանա, հայկական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի դա որևէ արդյունքի չհանգեցնի:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ալիևի և Փաշինյանի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես իրենցից: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ին։
Լրահոս
0