00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ը չի կարող սպառնալիք լինել Բաքվի համար․ Զախարովան՝ Հաջիևի հայտարարությունների մասին

© SputnikМария Захарова во время еженедельного брифинга (2 октября 2024). Москва
Мария Захарова во время еженедельного брифинга (2 октября 2024). Москва - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2024
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի երկրներին ներքաշել ռազմական դաշինքների մեջ, իսկ ԵՄ-ն ընդհանրապես վերցրել է ռազմականացման ուղեգիծ:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ուղղված չէ որևէ մեկի դեմ, և Հիքմեթ Հաջիևի արտահայտությունները չեն կարող վերաբերել կազմակերպությանը: Այս մասին այսօր անցկացված ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գալուզինը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը մեղադրել է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ լրտեսության մեջ
Ավելի վաղ Հաջիևը հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլիներ չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները»: Զախարովան նշել է, որ չի տեսել Ադրբեջանի պաշտոնյաների ոչ մի հայտարարություն այն մասին, թե ՀԱՊԿ-ը սպառնում է այդ պետության անվտանգությանը:
«ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ, այն կազմակերպություն է, որը միավորում է սեփական անվտանգության հարցերով մտահոգված երկրներին, և այդ կառույցի ո՛չ կանոնադրական փաստաթղթերում, ո՛չ գործունեության պատմության մեջ չկա որևէ բառ, որը կվկայի, թե այդ կառույցն ուղղված է եղել ինչ-որ մեկի դեմ»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց՝ խոսքը համագործակցության կամ ռազմական դաշինքների մասին է, որոնց մեջ Արևմուտքը ցանկանում է ներքաշել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:
Զախարովան ընդգծեց, որ քողարկվելով բարի մտադրություններով, ԵՄ ներկայացուցիչները զբաղվում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ:
Ավելի վաղ Մոսկվան և Թեհրանը դժգոհություն էին հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունից: Եվրամիության խնդիրն է փորձել ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների շահերի, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով. Փաշինյան
Լրահոս
0