00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանը շուտով Հանրայինի ուղիղ եթերում կլինի. առաջարկն ընդունվեց

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2024
Բաժանորդագրվել
Հովհաննես Մովսիսյանը սրբազանին առաջարկեց հարցազրույցի ֆորմատով հանդես գալ ուղերձով, քանի որ ուղերձի ֆորմատ, որպես այդպիսին, Հանրային հեռուստաընկերությունը չունի։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Բագրատ սրբազանը շուտով Հանրայինի ուղիղ եթերում կլինի։ Սրբազանը համաձայն է հանդես գալ 25–րոպեանոց ուղերձով և կարճ հարցազրույց տալ։ Նման որոշում կայացվեց րոպեներ առաջ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի առաջարկը քննարկելուց հետո։
Նշենք, որ Սրբազան շարժման մասնակիցները կենսգիշերին մոտ երթով հասան Հանրային հեռուստաընկերության բակ, որտեղ նրանց ընդառաջ դուրս եկան Հանրային հեռուստաընկերության տնօրենն ու նրա տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի. սրբազանը` իշխանության մասին
Մովսիսյանը նշեց, որ եկել է Բագրատ սրբազանին ուղեկցելու ուղիղ եթերի և այս պահին ուղիղ եթերի տաղավարում սպասում են նրան։
Մովսիսյանը սրբազանին առաջարկեց հարցազրույցի ֆորմատով հանդես գալ ուղերձով, քանի որ ուղերձի ֆորմատ, որպես այդպիսին, Հանրային հեռուստաընկերությունը չունի։
Մովսիսյանի հետ բանակցում էր շարժման մասնակից, քաղաքագետ Կարեն Բեքարյանը։ Հիմնական տարաձայնությունը վերաբերում էր եթերի տևողությանը, եթերի ընթացքում լինի միայն ուղե՞րձ, թե՞ հարցազրույցի համատեղություն։ Սրբազան պայքարի մասնակիցները նաև դեմ էին, որ հարցազրույցը վարի հաղորդավար Պետրոս Ղազարյանը։
Ի դեպ, վերջինս այս պահին ուղիղ եթերի տաղավարում նստած պարբերաբար հայտարարում է` սպասում է, որ շարժման մասնակիցներից որևիցե մեկը գա եթեր` հարցազրույցի։
Պայքարի ակտիվ շրջանը կվերսկսվի. Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ խորհրդակցելուց հետո Կարեն Բեքարյանի միջոցով Հանրային հեռուստաընկերության տնօրենին փոխանցեց, որ ընդունում են Հանրային հեռուստաընկերության առաջարկը և շարժման մասնակիցներից երեքի ուղեկցությամբ կգնան ուղիղ եթեր` հարցազրույցի։
Նրա հետ Հանրային հեռուստաընկերություն կմտնեն Գառնիկ Դանիելյանը, Էդգար Ղազարյանը և Կարեն Բեքարյանը։
Լրահոս
0