https://arm.sputniknews.ru/20241001/irani-het-haraberutjunneri-zargacumy-hajastani-arajnahertutjunneric-e-pashinjan-81356073.html
Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է. Փաշինյան
Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է. Փաշինյան
Sputnik Արմենիա
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 01.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-01T18:50+0400
2024-10-01T18:50+0400
2024-10-01T18:50+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81355100_0:87:1670:1026_1920x0_80_0_0_3f2da3bf095bde09e0cdb7376da1c406.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին։Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը:Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81355100_93:0:1577:1113_1920x0_80_0_0_c55905f02be8d907e498a6bb81c55997.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է. Փաշինյան
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին։
«Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակմամբ նպաստել շահագրգիռ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,– ասել է ՀՀ վարչապետը։
Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր: