https://arm.sputniknews.ru/20241001/irani-ev-eatm-i-mijev-arevtrajin-khvochyndvotnery-pahpanvum-en-karen-ivanvov-81285123.html
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային խոչընդոտները պահպանվում են. Կարեն Իվանով
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային խոչընդոտները պահպանվում են. Կարեն Իվանով
Sputnik Արմենիա
Պաշտոնյայի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև տարբեր իրավական ակտերի համաձայնեցման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու: 01.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-01T08:55+0400
2024-10-01T08:55+0400
2024-10-01T08:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81282880_0:0:1600:900_1920x0_80_0_0_eaf911f5132044339ba2750041a188ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրային խոչընդոտները դեռևս առկա են, Sputnik Արմենիային ասել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։ Այսպես է նա մեկնաբանել 2023 թ. դեկտեմբերին ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքը։Նրա խոսքով՝ փաստաթղթային ոչ մի խոչընդոտ չի մնացել, բայց գործնականում ամեն ինչ հակառակն է թվում։ Եվ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Իրանի գործարար հանրությունն այնքան էլ չի հասկանում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի էությունն ու բնույթը։ Իվանովի կարծիքով՝ Իրանի իշխանությունների առջև պետք է խնդիր դրվի առավելագույն տեղեկատվական աջակցություն ապահովել այդ համաձայնագրին։Պաշտոնյան նշել է, որ նաև տարբեր տեսակի օժանդակ օրենսդրական ակտերի համաձայնեցման ուղղությամբ կա մեծ ծավալի աշխատանք՝ ԱԱԳ համաձայնագրի լիարժեք գործունեության համար:Իրանն ունի շուկայի և սպառման իր առանձնահատկությունները, ըստ այդմ՝ տարբեր կանոնակարգային նրբությունները։Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը ԵԱՏՄ-ին և Իրանին թույլ կտա ապրանքաշրջանառությունն ավելացնել ավելի քան երեք անգամ՝ 2022 թվականին գրանցված 6,2 մլրդ դոլարից հասցնելով մինչև 18-20 մլրդ դոլար։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Իրանը լրջորեն մտադիր է ամրապնդել հարաբերությունները ՌԴ - ի հետ. ԻԻՀ փոխնախագահ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81282880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_28e239030bb2b71adb9259173ed3b259.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային խոչընդոտները պահպանվում են. Կարեն Իվանով
Պաշտոնյայի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև տարբեր իրավական ակտերի համաձայնեցման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրային խոչընդոտները դեռևս առկա են,
Sputnik Արմենիային ասել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։ Այսպես է նա մեկնաբանել 2023 թ. դեկտեմբերին ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքը։
Նրա խոսքով՝ փաստաթղթային ոչ մի խոչընդոտ չի մնացել, բայց գործնականում ամեն ինչ հակառակն է թվում։ Եվ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Իրանի գործարար հանրությունն այնքան էլ չի հասկանում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի էությունն ու բնույթը։ Իվանովի կարծիքով՝ Իրանի իշխանությունների առջև պետք է խնդիր դրվի առավելագույն տեղեկատվական աջակցություն ապահովել այդ համաձայնագրին։
Պաշտոնյան նշել է, որ նաև տարբեր տեսակի օժանդակ օրենսդրական ակտերի համաձայնեցման ուղղությամբ կա մեծ ծավալի աշխատանք՝ ԱԱԳ համաձայնագրի լիարժեք գործունեության համար:
«Տնտեսության տարբեր ճյուղերի համար կան համաձայնագրեր և իրավական ակտեր, որոնք ունեն իրենց բարդությունները, հատկապես Իրանում։ Երկիրը երկար ժամանակ փակ էր, ինքնաբավ։ Տարբեր սահմանափակումների և պատժամիջոցների պատճառով Իրանը ստեղծել է իր ներքին տնտեսությունը, արտադրության ամբողջական ցիկլը... Իրանական շուկա մուտք գործելը շատ, շատ դժվար է», - նշել Է Իվանովը։
Իրանն ունի շուկայի և սպառման իր առանձնահատկությունները, ըստ այդմ՝ տարբեր կանոնակարգային նրբությունները։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը ԵԱՏՄ-ին և Իրանին թույլ կտա ապրանքաշրջանառությունն ավելացնել ավելի քան երեք անգամ՝ 2022 թվականին գրանցված 6,2 մլրդ դոլարից հասցնելով մինչև 18-20 մլրդ դոլար։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: