00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը հավանություն է տվել Իսրայելի վրա Իրանի հրթիռային գրոհին

© AP Photo / Francisco SecoԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը Պաղեստինից և Լիբանանից հետո կարող է իր հայացքը ուղղել դեպի թուրքական հողերը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարձակմանը, գրում են թուրքական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը, «ավետյաց երկրի» գաղափարով տարված, Պաղեստինից և Լիբանանից հետո կարող է իր հայացքը ուղղել դեպի թուրքական հողերը։
«Իսրայելի ագրեսիան վերաբերում է նաև Թուրքիային, ուստի Անկարան կդիմակայի այս պետական ահաբեկչությանը բոլոր հասանելի միջոցներով», – հայտարարել է թուրք առաջնորդը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնում է, որ հրթիռների 80%–ը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ–ները գրում են, որ հրթիռները Իսրայելի Աշկելոն քաղաքի շրջանում խոցել են գազի հարթակներն ու հարվածել Իսրայելի Նևաթիմ ավիաբազային։
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ–ին հայտնել է, որ հրթիռային գրոհը հետևանքներ է ունենալու։ ԻՀՊԿ–ն այդ դեպքում ավերիչ պատասխան է խոստացել։
Լրահոս
0