00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրների վարչապետները Երևանում են. ինչ կքննարկեն միջկառավարական խորհրդի նիստում

Բաժանորդագրվել
ՀՀ մայրաքաղաքը հյուրընկալում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետները Երևանում են՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այսօր առավոտյան նրանց դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում է նաև Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը: Ինչպես հայտնի է, անցած տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվեց ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր:
«Հնգյակի» պետությունների վարչապետները կքննարկեն միության շրջանակներում տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ: Նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 5-ը կքննարկվեն նեղ կազմով: Մասնավորապես, կողմերը կքննարկեն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը, ապրանքների բորսային շուկայի ձևավորման հայեցակարգն ու տեղեկատվության փոխանակման կանոնները:
Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերին: Միջկառավարական խորհրդի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Լրահոս
0