ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր զորքերը սահմանափակ ցամաքային արշավանքներ են սկսել Լիբանանի հարավում գտնվող սահմանային գոտում «Հզբոլլահի» թիրախների դեմ: «Քաղաքական իշխանությունների որոշումներին համապատասխան` մի քանի ժամ առաջ ՑԱԽԱԼ – ը սահմանափակ, տեղայնացված և նպատակային ռեյդեր է սկսել (հիմնված ճշգրիտ հետախուզական տվյալների վրա) Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ», - հաղորդում է ՑԱԽԱԼ–ը X սոցցանցում:Իսրայելի ռազմաօդային ուժերն ու հրետանին աջակցում են ՑԱԽԱԼ-ի ցամաքային զորքերին Լիբանանում գործողության ընթացքում:Իսրայելն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել ԼիբանանումԻսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան:
Իսրայելի ռազմաօդային ուժերն ու հրետանին աջակցում են ՑԱԽԱԼ-ի ցամաքային զորքերին Լիբանանում գործողության ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր զորքերը սահմանափակ ցամաքային արշավանքներ են սկսել Լիբանանի հարավում գտնվող սահմանային գոտում «Հզբոլլահի» թիրախների դեմ:
«Քաղաքական իշխանությունների որոշումներին համապատասխան` մի քանի ժամ առաջ ՑԱԽԱԼ – ը սահմանափակ, տեղայնացված և նպատակային ռեյդեր է սկսել (հիմնված ճշգրիտ հետախուզական տվյալների վրա) Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ», - հաղորդում է ՑԱԽԱԼ–ը X սոցցանցում:
In accordance with the decision of the political echelon, a few hours ago, the IDF began limited, localized, and targeted ground raids based on precise intelligence against Hezbollah terrorist targets and infrastructure in southern Lebanon. These targets are located in villages…
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: