00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատ շուկա չկա. ԵԱՏՄ ներկայացուցիչները Երևանում քննարկել են պետգնումներին առնչվող հարցեր

© Sputnik / StringerՄաքսիմ Երմոլովիչ
Մաքսիմ Երմոլովիչ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2024
Բաժանորդագրվել
180 մլրդ դոլար ծավալով ԵԱՏՄ պետգնումների շուկայում միության երկրների փոխադարձ մատակարարումները կազմում են ընդամենը 1 %։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրները շարունակում են պաշտպանել իրենց պետական գնումների շուկաները ոչ միայն երրորդ երկրներից, այլև միմյանցից։ Այս մասին Sputnik Արմենիային և Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը՝ ամփոփելով Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում պետգնումների հարցերով Երևանում կայացած Խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքները։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների շուրջ 180 մլրդ դոլար ծավալով պետգնումների ընդհանուր շուկայում միության երկրների փոխադարձ մատակարարումների մասնաբաժինը տարեկան կազմում է ընդամենը մոտ 1%: Պատճառը պարզ է. շատ երկրներ պաշտպանում են իրենց շուկան ոչ միայն երրորդ երկրներից, այլև միության գործընկերներից:

Պետք է գոնե ինչ-որ տեղից սկսել

ԵՏՀ-ն միության երկրներին խորհուրդ է տալիս վերացնել նման արգելքները։ Սկզբի համար, նշել է Երմոլովիչը, կարելի է դրանք հանել այն ապրանքների համար, որոնք միությունում արտադրվում են բավարար ծավալով (թեթև արդյունաբերության ապրանքներ, կահույք, դեղամիջոցներ և բժշկական տեխնիկա և այլն)։
«Առաջարկում ենք` եթե փակել շուկան, ապա միայն երրորդ երկրների, այլ ոչ թե ԵԱՏՄ գործընկերների համար։ Այդ ժամանակ նրանց միջև մրցակցության հաշվին ապրանքների գները կնվազեն», –ասել է ԵՏՀ նախարարը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում կան նաև երկրներ, որոնք հրաժարվել են շուկայի փակ լինելու սկզբունքից, միության երկրների ընկերություններին տրամադրում են նույն պայմանները, ինչ ազգայինի դեպքում, իսկ սահմանափակումներ են մտցնում միայն երրորդ երկրների ապրանքների համար։
Անհրաժեշտ է ԵԱՏՄ-ում սահմանել դրամաշնորհներ համատեղ նորարարական նախագծերի համար. Միշուստին
Այժմ հանձնաժողովը շարունակում է վերացնել տեխնիկական խոչընդոտները, սակայն կարևոր է, որ երկրները միմյանց համար շուկաներ բացելու ճանապարհին սկզբունքային կամք ցուցաբերեն, հավելել Է Երմոլովիչը: Ճիշտ է, և տեխնիկական հարցերը դեռ շատ են. երկրները, օրինակ, պետք է կարգավորեն էլեկտրոնային թվային ստորագրությունների և բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչումը։ Առաջիկա ամիսներին հարցը պետք է լուծվի, այնուհետև երկրները պետք է ձեռնարկությունների մասին տվյալների փոխանակում հաստատեն, որպեսզի եթե, օրինակ, ղազախական ընկերությունը հայտ ներկայացնի հայկական տենդերի համար, Հայաստանի իշխանություններն այդ մասին Ղազախստանի գործընկերներից կարողանան օպերատիվ կերպով տեղեկություններ ստանալ։

Հայաստանն արդեն ձեռք է մեկնել գործընկերներին

ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ելույթ ունենալով կոմիտեի նիստի արդյունքներով, իր հերթին հիշեցրել է, որ դեռևս մինչև էլեկտրոնային ստորագրությունների և պետական գնումների նպատակով բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին ԵԱՏՄ համաձայնագրերի ուժի մեջ մտնելը Հայաստանը միակողմանիորեն սկսել է ճանաչել դրանք իր գործընկերներից:
«Դա կարող է բարդություններ առաջացնել։ Օրինակ` պայմանագրերի կատարման հետ կապված խնդիրների դեպքում պետք է պահանջել այդ երաշխիքները, դիմել SWIFT համակարգով, որից մի շարք երկրներ այժմ անջատված են։ Բայց մեր պետգնումները մրցունակ դարձնելու համար մենք գնացել ենք դրան», - նշել է Ավանեսյանը։
Այն, որ հանրապետությունն իր էլեկտրոնային ստորագրությունների և երաշխիքների նկատմամբ առ այսօր պատասխան երաշխիքներ չի ստանում՝ հանգեցնում է նրան, որ հայկական ընկերությունները շատ ավելի քիչ են մասնակցում ԵԱՏՄ այլ երկրների մրցույթներին, քան այդ երկրների ընկերությունները՝ հայկականին։
Հույս ունենք, որ Իրանին ԵԱՏՄ դիտորդ–անդամի կարգավիճակի շնորհումն արագ կլինի. Արեֆ
«Ընդ որում, չի կարելի միանշանակ պնդել, որ այդ հնարավորությունները հետաքրքիր չեն. կան դեպքեր, երբ նման մրցույթների մասնակցելու համար հայկական բիզնեսը ստիպված դուստր ընկերություններ է բացում։ Այդ պատճառով մեզ համար կարևոր է լուծել բոլոր տեխնիկական հարցերը և հասկանալ, թե արդյոք կան այլ խոչընդոտներ»,-հայտարարել Է փոխնախարարը։

Պետականն այլևս ամենաորակյալը չէ

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործընկերներին առաջարկում է փոխել ազգային գնումների տրամաբանությունը՝ առաջնորդվելով ոչ թե բացառապես գնով, ինչպես հիմա, այլ ավելի մեծ նշանակություն տալով որակին։
ՀՀ ֆինանսների նախարարությունը վերանայում է 90-ականներից ժառանգած գնումների ստանդարտները։ Այն ժամանակ ի սկզբանե ենթադրվում էր, որ պետության համար մատչելի է միայն նվազագույն որակ, ուստի ապրանքների և ծառայությունների համար պետք է պահանջվի նվազագույն գին։
«Այժմ, երբ մենք բարձրացնում ենք որակի նկատմամբ պահանջները, մի շարք դեպքերում տեսնում ենք, որ մեր վերազգային պայմանագրերը խանգարում են դրան։ Բայց Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների մեր գործընկերները համամիտ են մեր մոտեցումների հետ, ուստի մենք կշարունակենք այդ քննարկումները», - հավելել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը․ դրա շրջանակներում կայացել է նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
ԵԱՏՄ–ում 2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով. Միշուստին
Լրահոս
0