https://arm.sputniknews.ru/20240930/erik-esrajiljany-miacel-e-avrvora-mardasirakan-nakhadzernutjany-vorpes-hamahimnadir-81265575.html
Էրիկ Էսրայիլյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` որպես համահիմնադիր
Էրիկ Էսրայիլյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` որպես համահիմնադիր
Sputnik Արմենիա
2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը. որոշում է կայացվել ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում։ 30.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-30T14:18+0400
2024-09-30T14:18+0400
2024-09-30T14:19+0400
ավրորա
էրիկ էսրայիլյան
նուբար աֆեյան
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81263798_0:0:1359:765_1920x0_80_0_0_3b01005452c66adedea2fdd140f469ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բարերար Էրիկ Էսրայիլյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` որպես համահիմնադիր: Այս մասին ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պաշտոնական կայքում։Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց և բարերար: Նա «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ է և 2024 թ.–ի «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ։Նա հիշել է նաև, որ «Ավրորան» ի սկզբանե մտածված է եղել որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տևած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, իսկ հիմա որոշում է կայացվել ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում։«Ես ուրախ եմ, որ նա համաձայնել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, և օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարևոր հաջորդ փուլում»,– ասել է Աֆեյանը։2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում և տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81263798_79:0:1359:960_1920x0_80_0_0_f927711e673a0a1a37ff2c13118fc7c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավրորա, էրիկ էսրայիլյան, նուբար աֆեյան, ռուբեն վարդանյան
ավրորա, էրիկ էսրայիլյան, նուբար աֆեյան, ռուբեն վարդանյան
Էրիկ Էսրայիլյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` որպես համահիմնադիր
14:18 30.09.2024 (Թարմացված է: 14:19 30.09.2024) 2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը. որոշում է կայացվել ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բարերար Էրիկ Էսրայիլյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` որպես համահիմնադիր: Այս մասին ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պաշտոնական
կայքում։ Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց և բարերար: Նա «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ է և 2024 թ.–ի «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ։
«Դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ և հետո»,– ասել է «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Նա հիշել է նաև, որ «Ավրորան» ի սկզբանե մտածված է եղել որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տևած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, իսկ հիմա որոշում է կայացվել ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում։
«Ես ուրախ եմ, որ նա համաձայնել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, և օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարևոր հաջորդ փուլում»,– ասել է Աֆեյանը։
2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում և տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում: