00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում կքննարկեն ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգի նախագիծը

© Sputnik / StringerՄաքսիմ Երմոլովիչ
Մաքսիմ Երմոլովիչ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2024
Բաժանորդագրվել
Ընդհանուր բորսային շուկան կարող է սկսել գործել մինչև 2030 թվականը:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգի նախագիծը կքննարկվի Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
«Մենք հույս ունենք, որ հայեցակարգը կհաստատվի կառավարությունների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր բորսային շուկան կսկսի գործել 2030 թվականին»,-ասաց նա:
Երմոլովիչը պարզաբանեց, որ հայեցակարգը նախատեսում է բավականին կարճ ժամանակահատվածում ընդհանուր բորսային շուկայի ձևավորման չորս փուլ։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում կմշակվի և կստորագրվի բորսային ծրագրերի մասին համաձայնագիր։
Հայեցակարգի հաստատումից հետո նախատեսվում է մշակել շուկայի ձևավորման մանրամասն միջոցառումներ սահմանող ծրագիր:
ՀՀ–ն ուզում է ԵԱՏՄ–ի հետ գործակցել` լուծելու լոգիստիկ խնդիրները. էկոնոմիկայի փոխնախարար
Ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է, մնում է այն իրականացնել գործնականում։
Երմոլովիչն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ բորսաները չեն սպասում որոշումների, այլ ակտիվորեն աշխատում են փոխգործակցության տարածք ստեղծելու ուղղությամբ:
Նա նշեց, որ փոխգործակցության այդ միջավայրն արդեն ամրապնդվել է կոնկրետ համաձայնագրերով, հնգակողմ համաձայնագիր է ստորագրվել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում, որում ընդգրկվել են թե՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի երկրները, թե՛ դիտորդ երկրները: Այսինքն՝ բորսաներն իրենք են կազմակերպվում, սկսում են համագործակցել գների ցուցանիշների ձևավորման շուրջ, ինչը շատ կարևոր է ընդհանուր շուկայի համար։
«Սա կարևոր է ոչ միայն ֆիսկալ մարմինների համար, այլև ընդհանուր շուկաների վիճակը վերահսկելու տեսանկյունից, որտեղ առուվաճառքի են հանվում ստանդարտացված ապրանքներ: Մեզ համար նույնպես դա շատ կարևոր է, քանի որ դա փոխգործակցության սխեմա է, որը կարելի է մասշտաբավորել, և հետագայում մենք հենվելու ենք բորսաների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որպեսզի արդեն ընդհանուր բորսային տարածք ձևավորենք»,-ասել է նա։
Ընդհանուր բորսային շուկայի աշխատանքի տիպային կանոնների մշակման գործընթացն ընթանում է ինչպես հանձնաժողովում, այնպես էլ հենց բորսաների, դրանց կազմակերպությունների փոխգործակցության շրջանակում:
ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները հոկտեմբերի 18-ին կհավաքվեն Երևանում. Բարսեղյան
Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին։
Լրահոս
0