00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը ՄԱԿ-ից Իսրայելի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ուզում

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2024
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տարվում Իսրայելին կանգնեցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է առաջարկի ուժային միջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ, եթե Անվտանգության խորհուրդը չկարողանա կանգնեցնել նրա հարձակումները տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նրա խոսքով՝ այժմ Անկարան ուժեղացված դիվանագիտական աշխատանք է տանում Իսրայելին կանգնեցնելու համար, այդ աշխատանքներում ներգրավված են ԱԳՆ ղեկավարը, Ազգային հետախուզության ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք:
«Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել իսրայելական ավազակության մասին, որն այրում է ամբողջ տարածաշրջանը։ Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն անհրաժեշտ կամք չցուցաբերի, ապա Գլխավոր ասամբլեան ուժի կիրառումը երաշխավորելու լիազորություն ունի, և այդ լիազորությունները պետք է շտապ գործի դրվեն»,- վստահ է նա։
Էրդողանը նաև կարծում է, որ իսլամական երկրները պետք է հստակ պատասխան տան Գազայի հատվածում, Հորդանանի արևմտյան ափին և Լիբանանում ճնշումներին:
Այսօր ավելի վաղ The Washington Post–ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելը կարող է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողություն սկսել առաջիկա ժամերին։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել Է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Իսրայելի հայտարարել է, որ «Հզբոլլահի» հետ պատերազմի նոր փուլը շուտով կսկսվի
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան:
Լրահոս
0