https://arm.sputniknews.ru/20240930/eatm-um-elektrvonajin-arevtri-shukaji-tsavaly-kazmel-e-82-mlrd-dvolar-slepnjvov-81243784.html
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար. Սլեպնյով
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար. Սլեպնյով
Sputnik Արմենիա
Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ մանրածախ առևտրում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը կհասնի 30%-ի: 30.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-30T10:45+0400
2024-09-30T10:45+0400
2024-09-30T10:47+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
առցանց վաճառք
համացանց
առևտուր
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81241181_0:34:1600:934_1920x0_80_0_0_bc347c120f667c63393e1d9e677f7c9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը։Նրա խոսքով՝ անցած տարվա արդյունքներով էլեկտրոնային առևտրում 20 տոկոսի չափով աճի տեմպեր նկատվում են գրեթե բոլոր երկրներում։ Ընդ որում, միության տարածքում համացանցը մշտապես օգտագործում է 78 մլն մարդ։ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները հոկտեմբերի 18-ին կհավաքվեն Երևանում. ԲարսեղյանԵԱՏՄ–ի Ինտերնետ-առևտրի ասոցիացիայի դաշինքի համահիմնադիր, Ինտերնետ-առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը ներկայացրել է հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում միջին վիճակագրական քաղաքացին ինտերնետից օգտվում է միջինը 4 ժամ 32 րոպե։E-commerce-ում վաճառքի առաջատարը սննդամթերքն է։ Սոկոլովն ընդգծել է, որ էլեկտրոնային առևտուրն ապահովում է զբաղվածության աճ, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների ներգրավումը, մասնավորապես, լոգիստիկ շղթաներում:ՀՀ–ն ուզում է ԵԱՏՄ–ի հետ գործակցել` լուծելու լոգիստիկ խնդիրները. էկոնոմիկայի փոխնախարարՆա ընդգծել է, որ դա նաև թույլ է տալիս շուկայական մեծ ուժ ունեցող սուբյեկտներ ձևավորել, որոնք կարող են ազդել ինչպես առանձին շրջանների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության վրա:Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81241181_11:0:1434:1067_1920x0_80_0_0_772084995ee100d94f2221a1392025ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առցանց վաճառք, համացանց, առևտուր, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առցանց վաճառք, համացանց, առևտուր, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար. Սլեպնյով
10:45 30.09.2024 (Թարմացված է: 10:47 30.09.2024) Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ մանրածախ առևտրում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը կհասնի 30%-ի:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը։
«Ներկայում ԵԱՏՄ մանրածախ առևտրում էլեկտրոնային առևտրի ընդհանուր մասնաբաժինը կազմում է մոտ 13 տոկոս, սակայն կայուն աճ է նկատվում։ Եվ մենք կանխատեսում ենք, որ մինչև 2030 թվականն այն կհասնի 30%–ի։ Մենք հստակ գնում ենք այդ կանխատեսման ուղղությամբ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ անցած տարվա արդյունքներով էլեկտրոնային առևտրում 20 տոկոսի չափով աճի տեմպեր նկատվում են գրեթե բոլոր երկրներում։ Ընդ որում, միության տարածքում համացանցը մշտապես օգտագործում է 78 մլն մարդ։
ԵԱՏՄ–ի Ինտերնետ-առևտրի ասոցիացիայի դաշինքի համահիմնադիր, Ինտերնետ-առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը ներկայացրել է հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում միջին վիճակագրական քաղաքացին ինտերնետից օգտվում է միջինը 4 ժամ 32 րոպե։
«Գործարքների մոտ 60%-ն իրականացվում է ինտերնետ-հարթակների միջոցով, մի շարք կատեգորիաներ արմատավորվել են առցանց ռեժիմում, ինչպես, օրինակ, էլեկտրոնիկան, տեխնիկան, կենցաղային ապրանքները, սնունդը։ Առաջին երեք կատեգորիաներում վաճառքի ծավալը կազմում է մանրածախի ծավալների 25-30 տոկոսը»,-ասել է նա։
E-commerce-ում վաճառքի առաջատարը սննդամթերքն է։ Սոկոլովն ընդգծել է, որ էլեկտրոնային առևտուրն ապահովում է զբաղվածության աճ, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների ներգրավումը, մասնավորապես, լոգիստիկ շղթաներում:
Նա ընդգծել է, որ դա նաև թույլ է տալիս շուկայական մեծ ուժ ունեցող սուբյեկտներ ձևավորել, որոնք կարող են ազդել ինչպես առանձին շրջանների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության վրա:
Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: