00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) կրկին կանցկացվի Երևանում

© Sputnik / Asatur Yesayants WCIT 2019 , Երևան
 WCIT 2019 , Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2024
Բաժանորդագրվել
Համաժողովին հրավիրված են մենեջերներ և ներդրողներ, որոնք պատրաստ են դիտարկել կոնկրետ նախագծեր և դրանցում կատարել ներդրումներ։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) կրկին կանցկացվի Երևանում, այս անգամ՝ հոկտեմբերի 4-7-ը։ Փոխարենը քիչ չեն լինի մենեջերներ և ներդրողներ, որոնք տրամադրված են գործնական քննարկումների: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Հայտնի խոսնակներից համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և միջազգայնորեն հայտնի մեկ այլ կենսատեխնոլոգիական ընկերության՝ Agenus-ի տնօրեն Գարո Արմենը: Նրանք ճանաչված են ոչ միայն հայկական բարձր տեխնոլոգիաների համայնքում, այլև նրա սահմաններից դուրս։

«Կլինեն նաև այլ հյուրեր։ Հույս ունենք, որ մեր ընկերությունների հետ նրանց շփումները հնարավորինս արդյունավետ կլինեն», - ասել է Կարապետյանը։

Բացի այդ, WCIT-ի շրջանակներում տեղի կունենա աշխարհի խոշորագույն ստարտափ մրցույթներից մեկի՝ WITSA World Cup-ի եզրափակիչը, որը կազմակերպում է Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA): Հաղթողներն ու մրցանակակիրները ստանում են դրամական պարգևներ, բայց առաջին հերթին հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց նախագծերը ներդրողներին ամբողջ աշխարհից:
Որոնողական համակարգերը «պայթե՞լ են». քանի՞ միլիոն է բերել WCIT-2019–ը Հայաստանին
Մրցույթի եզրափակիչում կներկայացվի նաև երկու հայկական նախագիծ: Դրանցից մեկը կլինինգայինծառայությունների առցանց հարթակն է։ Մյուսն արդեն տարածում ստացող Text to Rauyu տեխնոլոգիան է, որը վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխակերպում է տեքստային հաղորդագրությունների (պարզ ասած` առցանց խանութից ուղարկված հաշիվը հաճախորդին է ուղարկվում հաղորդագրության տեսքով, իսկ «շնորհակալություն, վճարում եմ» պատասխանը վերածվում է իրական էլեկտրոնային վճարման): Նման ծրագրերում պետք է առավելագույն ուշադրություն դարձնել տեղեկատվության պաշտպանությանը (ինչը հատկապես կարևոր է մեսենջերների օգտագործման դեպքում):
Չհաշված WITSA World Cup-ը, WCIT համաժողովի հիմնական ծրագրում ստարտափների համար նույնպես կազմակերպվում են տարբեր ձևաչափերով հանդիպումներ ներդրողների հետ (այդ թվում՝ բլից)` այսպես կոչված elevator pitches (բառացիորեն` «վերելակի շնորհանդեսներ», իսկ ըստ էության՝ «հընթացս շնորհանդեսներ»)։ Համաժողովում նման հանդիպումները կփորձեն կազմակերպել «ոչ այնքան պատահական». դրանց կհատկացվի առանձին հարթակ։
«Հայկական վիրտուալ կամուրջը» հայթեքի միջազգային կենտրոն կդարձնի Հայաստանը. Արշակյան
Բացի այդ, DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսին ստարտափների համար կհատկացվի շուրջ 80 տեղ։ Այս ցուցահանդեսը UATE-ն անցկացնում է ամեն տարի: Այս անգամ այն նվիրված կլինի WCIT-ին, ընդ որում՝ ցուցահանդես կայցելեն նաև համաժողով ժամանած ներդրողները։
WCIT համաժողովն անցկացվում է ամեն տարի։ Երևանում այն հյուրընկալվել է նաև 2019 թվականին։ Այն ժամանակ Երևան էին այցելել նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը և այլք։
Լրահոս
0