00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանիքներին օգնել է պետք. ինչպե՞ս և ինչո՞ւ են աֆրիկացի Ռոուզը և Մելվինը եկել Հայաստան

© Sputnik / Aram NersesyanՌոուզը և Մելվինը
Ռոուզը և Մելվինը - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2024
Բաժանորդագրվել
Երևանում բազմաթիվ օտարերկրացիներ են մաքրում փողոցներն ու մայթերը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկում ընդհանուր առմամբ աշխատում է 854 մարդ, որից 67-ը` օտարերկրացի։ ԵԱՍՄ–ում աշխատող այլազգիները ժամանել են Հնդկաստանից, Ֆրանսիայից, Կամերունից, Սիերա Լեոնեից, Նիգերիայից, Գանայից, Ալժիրից, Մարոկկոյից, Եգիպտոսից, Իրանից, Իրաքից, Ռուսաստանից։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Օտարերկրացիները ԵԱՍՄ հիմնարկում աշխատում են սանմաքրման և աղբահանության բաժնում՝ հավաքարարի, բանվորի ինչպես նաև աղբատարի վարորդի հաստիքներում:
Sputnik Արմենիան զրուցել է նրանցից երկուսի` Սիերա Լեոնեից ժամանած 38-ամյա Մելվինի և Կամերունից ժամանած 31-ամյա Ռոուզի հետ։ Վերջինիս անունը Երևանում «հայաֆիկացրել» են, նրան Ռոզա են անվանում։
Երկուսն էլ Աֆրիկայում են թողել իրենց մեծ ընտանիքները և եկել Հայաստան` աշխատելու ու հարազատներին օգնելու համար։ Պարբերաբար շփվում են տեսազանգերի միջոցով։
Ռոուզը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսում, երազում է կոսմետոլոգ դառնալ, իսկ մինչ այդ՝ երեկոյան ժամերին փողոցներն է մաքրում։ Մոր մահից հետո ընտանիքը սոցիալական խնդիրների առաջ է կանգնել՝ 11 երեխա կա, այդ պատճառով էլ եկել է Հայաստան։
Պատմում է, որ մինչ գալը գրեթե ոչինչ չի իմացել Հայաստանի մասին, բայց Կամերունում ասել են` լավ երկիր է, ժողովրդի մեծ մասն էլ քրիստոնյաներ են (Կամերունում քրիստոնյա է բնակչության մոտավորապես 60 տոկոսը-խմբ.)։ Նաև այդ պատճառով է հայրը թույլ տվել, որպեսզի դուստրը տեղափոխվի այլ մայրցամաք։
«Ես չեմ սիրում, երբ ինձ օգնում են, նախընտրում եմ ինքս քրտնաջան աշխատել, որպեսզի ընտանիքս ապահովված լինի։ Այստեղ աշխատել եմ ռեստորաններում, ամաններ եմ լվացել, արդեն 2 ամիս է, ինչ աշխատում եմ ԵԱՍՄ–ում, դժվար է, բայց ոչ ինձ համար, ու պետք չէ վախենալ կամ նեղվել այստեղ աշխատելուց»,– նշում է Ռոուզը։
Խոսելով օտար երկրում դժվարությունների մասին՝ առանձնացնում է միայն ընտանիքից հեռու լինելը. լեզվական և այլ խոչընդոտները հեշտ է հաղթահարել։ Արդեն որոշ չափով նույնիսկ գրել և կարդալ գիտի, համալսարանում հայերենի ուսուցիչ ունեն։
© Sputnik / Aram NersesyanՌոուզը
Сотрудница ВМСО Еревана Роуз - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Ռոուզը
«Այս լեզուն ինձ համար շատ գեղեցիկ է ու, երբ տիրապետում ես լեզվին, նույնիսկ փոքր երեխաների հետ ես կարողանում շփվել։ Առաջին արտահայտությունը, որ սովորել եմ հայերեն, եղել է` ես ուզում եմ դառնալ բժիշկ»,– նշում է կամերունցի աղջիկը։
Հայաստանում ընդմիշտ կմնա, թե չէ, Ռոուզը դեռ չի որոշել, ասում է` հորից է կախված, բայց կարծում է, որ ավելի լավ աշխատանք ունենալու դեպքում կցանկանա բնակություն հաստատել այստեղ։
Սիերա Լեոնեից 38–ամյա Մելվինն էլ է Հայաստան եկել աշխատելու նպատակով։ Նա Աֆրիկայում է թողել իր 3 եղբայրներին ու 6 քույրերին, նրանցից մի քանիսն են աշխատում, մյուսները սովորում են։ Ծնողները ողջ չեն։
Երևանցիները բացասական են գնահատել քաղաքի մաքրության և աղբահանության աշխատանքները
Երևանում կրթություն ստացող ազգականն է առաջարկել գալ Հայաստան, պատմել է՝ երկիրը անվտանգ է, մարդիկ էլ՝ հյուրընկալ։
Հայերենով շփվելու մասին էլ ասում է` իրեն լեզուն մի փոքր դժվար է տրվում, բայց փողոցում տարբեր բառեր և արտահայտություններ լսելով սովորում է։ Բոլոր դեպքերում, Մելվինը հայոց լեզուն շատ գեղեցիկ և երգեցիկ է համարում։
«Առաջին արտահայտությունները, որ սովորել եմ` «մի րոպե», «ներողություն» և «ի՞նչ է քո անունը»։ Մի քանի տառ գիտեմ` «ս», «ա», «ի», «յ», դեռ այդքանը»,– նշում է աֆրիկացի տղամարդը։
Նա նաև ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ Երևանում, բայց դեռ չի կարող, ֆինանսական միջոցներն այդքան չեն բավականացնի, ընտանիքին չի կարողանա նորմալ օգնել։ Հնարավորության դեպքում քույրերին ու եղբայրներին էլ կօգնի տեղափոխվել Հայաստան, որպեսզի բոլորով միասին ապրեն։
ԵԱՍՄ–ում աշխատանքի մասին էլ ընկերներից մեկն է ասել, ու ինքն էլ անմիջապես համաձայնել է գործի անցնել։
© Sputnik / Aram NersesyanՄելվինը
Сотрудник ВМСО Еревана Мелвин - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Մելվինը
«Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ այստեղ, սիրում եմ մաքրություն ու կոկիկություն։ Աֆրիկայում` իմ երկրում էլ, շինարարության ոլորտում համակարգող (սուպերվայզեր) եմ աշխատել։ Բայց մեր երկրում չափազանց դժվար է աշխատանք գտնելը»,– ասաց Մելվինը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկում հավաքարարների մաքուր աշխատավարձը 145 000-152 000 ՀՀ դրամ է (կախված տարիքից և կենսաթոշակից), բանվորները` 200 000 դրամ, իսկ աղբատար մեքենաների վարորդներինը` 280 000 ՀՀ դրամ։ Ներկայում ԵԱՍՄ–ում հավաքարարի մոտ 40 թափուր հաստիք կա։ Այստեղ ընդունվելու համար կրթական որևէ չափանիշ պետք չէ։
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում էլ 832 անձ է աշխատում, որտեղ նույնպես օտարերկրացիներ կան։
Լրահոս
0