https://arm.sputniknews.ru/20240929/pashinjany-knvoj-het-masnakcel-e-khtshughajin-hetsanvavazqi-sirvoghakan-mrcasharin-81231397.html
Փաշինյանը կնոջ հետ վերաօծման արարողությունից հետո մասնակցել է հեծանվավազքի մրցաշարի
Փաշինյանը կնոջ հետ վերաօծման արարողությունից հետո մասնակցել է հեծանվավազքի մրցաշարի
Sputnik Արմենիա
Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։ 29.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-29T20:33+0400
2024-09-29T20:33+0400
2024-09-29T21:24+0400
նիկոլ փաշինյան
հեծանիվ
հեծանվավազք
աննա հակոբյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
աշակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1d/81230745_0:28:1670:967_1920x0_80_0_0_2f4ef0aa51959516bf4e5f1512bb7d0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև, եզրափակիչ փուլին մասնակցել են 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը:Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ:Հիշեցնենք, որ այսօր` օրվա առաջին կեսին, Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Մայթ աթոռում մասնակցում էին տաճարի օծման արարողությանը։ Նրանք չսպասեցին պատարագի ավարտին և տաճարից հեռացան այն պահին, երբ կաթողիկոսը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկաներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1d/81230745_87:0:1571:1113_1920x0_80_0_0_90303f7baf79aec08fb019fe12c02207.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հեծանիվ, հեծանվավազք, աննա հակոբյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), աշակերտ
նիկոլ փաշինյան, հեծանիվ, հեծանվավազք, աննա հակոբյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), աշակերտ
Փաշինյանը կնոջ հետ վերաօծման արարողությունից հետո մասնակցել է հեծանվավազքի մրցաշարի
20:33 29.09.2024 (Թարմացված է: 21:24 29.09.2024) Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:
Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև, եզրափակիչ փուլին մասնակցել են 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը:
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:
Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ:
Հիշեցնենք, որ այսօր` օրվա առաջին կեսին, Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Մայթ աթոռում
մասնակցում էին տաճարի օծման արարողությանը։ Նրանք չսպասեցին պատարագի ավարտին և տաճարից
հեռացան այն պահին, երբ կաթողիկոսը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկաներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։