00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ավելացել է երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների թիվը

© Photo : Arabkir Medical CenterՎիրահատություն
Վիրահատություն - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2024
Վիրահատություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ չունի (կամ չի հաշվառում) սրտի փոխպատվաստման կարիք ունեցող քաղաքացիների վերաբերյալ, թեև հանրապետությունում մահերի 50%–ը հենց սրտանոթային համակարգի հիվանդություններից են լինում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում երիկամների փոխպատվաստման կարիք ունեցողների թիվն աճել է։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները։
Նախարարությունից հայտնել են, որ այս սեպտեմբերի դրությամբ երիկամի փոխպատվաստման կարիք ունի մոտ 600 պացիենտ` հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին ՀՀ-ում ծրագրային հեմոդիալիզով բուժում են ստանում մոտ 1400 պացիենտ: Այն դեպքում, երբ 2023 թվականի սեպտեմբերին այդ վիրահատությանը սպասում էր 400 հոգի։ Լյարդի փոխպատվաստման կարիք ունեն մոտ 29 պացիենտ:
Առողջապահության նախարարության տվյալներով` վերջին 3 տարիների ընթացքում (2021–2023 թթ ներառյալ) պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 52 երիկամի փոխպատվաստում և 10-ը` լյարդի։ Բայց Հայաստանում տվյալներ առկա չեն սրտի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների մասին։
Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Հայաստանում սրտի փոխպատվաստումը հնարավոր կլինի, երբ գործարկվի օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը, կսահմանվեն սրտի փոխպատվաստման համար անհրաժեշտ իրավական նորմերը (մասնավորապես՝ փոխպատվաստման համար դիակային դոնորից սիրտ վերցնելու կարգը), կսահմանվի օրգանի մշակման և փոխպատվաստման կարգը: Ի դեպ, ռեեստրի գործողության և ձևավորման կարգը ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերին։
Հիշեցնենք, որ «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով. դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել մերժման մասին, նրա օրգանները հարազատների թույլտվությամբ կարող են հանվել: Սակայն գործնականում օրենքը սկսել են մասամբ կիրառել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման համար թույլատրված օրգանների ցանկը՝ երիկամները, լյարդը և եղջերաթաղանթը կենդանի դոնորներից։
Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռ հուլիսին հավանություն էր տվել այն օրգանների և հյուսվածքների ցանկին, որոնք կսկսեն փոխպատվաստել մահացած դոնորներից, սակայն առայժմ հավաքագրում չի իրականացվում։
Լրահոս
0