Հանուն ազգի միասնականության. Մայր տաճարի Մյուռոնօրհնեքը` լուսանկարներով
Հանուն ազգի միասնականության. Մայր տաճարի Մյուռոնօրհնեքը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Էջմիածնի Մայր տաճարում «Դրոշմ ինքնության» կարգախոսի ներքո այսօր կատարվեց Մյուռոնօրհնեքը։ Սա վկայում է ազգի հավաքականության ու ամբողջ հայ ժողովրդի... 28.09.2024, Sputnik Արմենիա
Մյոռոնօրհնեքի արարողությունը մեկնարկեց տերունական աղոթքով, ընթացքում հնչեց Ավետարանից մի հատված, ինչից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընթերցեց խնկարկության աղոթքը։ Հնչեց նաև սուրբ շարական։Մայր աթոռում սրբալույս մյուռոնն օրհնվեց խաչափայտի մասունքով` խաչով, ինչպես նաև սուրբ Գեղարդով, սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով։ Մյուռոնը խառնեց Մյուռոնօրհնության կնքահայր, գործարար Սամվել Կարապետյանը։Ով օծված է մյուռոնով, չի կարող հրաժարվել իր պատմությունից. վեհափառը համախմբման կոչ է անումՇուրջ 130 տարի է, ինչ Մայր աթոռում մյուռոնի համար գործածվում է արծաթե մի կաթսա, որը 1895 թվականի հունվարի 1-ին սուրբ Էջմիածնին է նվիրաբերել նորնախիջևանցի վաճառական աղա Գասպար Հարությունյանը։ Առաջին անգամ այս կաթսայում սրբալույս մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը` 1897 թվականի սեպտեմբերի 14-ին։Նշենք, որ մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այդ ժանակացույցը կարող է նաև խախտվել:
Էջմիածնի Մայր տաճարում «Դրոշմ ինքնության» կարգախոսի ներքո այսօր կատարվեց Մյուռոնօրհնեքը։ Սա վկայում է ազգի հավաքականության ու ամբողջ հայ ժողովրդի միասնականության մասին։
Մյոռոնօրհնեքի արարողությունը մեկնարկեց տերունական աղոթքով, ընթացքում հնչեց Ավետարանից մի հատված, ինչից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընթերցեց խնկարկության աղոթքը։ Հնչեց նաև սուրբ շարական։
Մայր աթոռում սրբալույս մյուռոնն օրհնվեց խաչափայտի մասունքով` խաչով, ինչպես նաև սուրբ Գեղարդով, սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով։ Մյուռոնը խառնեց Մյուռոնօրհնության կնքահայր, գործարար Սամվել Կարապետյանը։
Շուրջ 130 տարի է, ինչ Մայր աթոռում մյուռոնի համար գործածվում է արծաթե մի կաթսա, որը 1895 թվականի հունվարի 1-ին սուրբ Էջմիածնին է նվիրաբերել նորնախիջևանցի վաճառական աղա Գասպար Հարությունյանը։ Առաջին անգամ այս կաթսայում սրբալույս մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը` 1897 թվականի սեպտեմբերի 14-ին։
Նշենք, որ մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այդ ժանակացույցը կարող է նաև խախտվել: