https://arm.sputniknews.ru/20240928/amulsari-vosku-hanqi-gvortsarkman-zhamketnery-mnum-en-anpvopvokh-pvokhnakharar-81204222.html
Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. փոխնախարար
Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. փոխնախարար
Sputnik Արմենիա
Հանքի գործարկմամբ երկրում բավարար ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար։ 28.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-28T19:59+0400
2024-09-28T19:59+0400
2024-09-28T20:16+0400
ամուլսար
ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
լիդիան
փոխնախարար
հովհաննես հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/35003852_0:254:1550:1126_1920x0_80_0_0_0ea56db766e8f534ad060cc6498d76a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. խոսքը 2025-ի առաջին կիսամյակի մասին է: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ծաղկաձորում Հայաստանի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված «Mining Armenia» համաժողովում։Նրա խոսքով՝ հանքավայրը կառավարող «Lydian» ընկերությունը լրացուցիչ պաշարների հետախուզում չի իրականացնում, այլ կենտրոնացած է նախկինում կառուցված ենթակառուցվածքի կրկնակի գնահատման վրա:Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ 2025 թ. սկզբին. Բաբկեն ԹունյանՀարությունյանը հավելեց, որ ժամկետների աննշան փոփոխություններ հնարավոր են աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված ֆինանսական գործոնների պատճառով: Սակայն, նույնիսկ այդ ռիսկերը հաշվի առնելով, կառավարությունը հայտարարված ժամկետներից էական շեղումներ չի ակնկալում։Նա նաև նշեց, որ հանքի գործարկմամբ երկրում բավարար քանակությամբ ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար: Սակայն բանկային ձուլակտորների թողարկումն ավելի շատ քաղաքական հարց է, քանի որ խոսքը գնում է միջազգայնորեն ճանաչված վճարային միջոցի ստեղծման մասին։ Այս հարցերը, նրա խոսքով, արդիական կդառնան հանքի գործարկումից և պոտենցիալ գործընկերների հետ քննարկումներից հետո:Հիշեցնենք, որ 2023-ի փետրվարին հուշագիր էր ստորագրվել «Lydian» ընկերության, ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը կկազմի ԵԱԶԲ-ի վարկը:«Լիդիան Արմենիան» և «Ըլայդ Գոլդ Քորփ.»–ը մտադիր են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/35003852_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b03f79378b9cdb7162e3530d637e3178.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամուլսար, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, լիդիան, փոխնախարար, հովհաննես հարությունյան
ամուլսար, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, լիդիան, փոխնախարար, հովհաննես հարությունյան
Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. փոխնախարար
19:59 28.09.2024 (Թարմացված է: 20:16 28.09.2024) Հանքի գործարկմամբ երկրում բավարար ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. խոսքը 2025-ի առաջին կիսամյակի մասին է: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ծաղկաձորում Հայաստանի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված «Mining Armenia» համաժողովում։
Նրա խոսքով՝ հանքավայրը կառավարող «Lydian» ընկերությունը լրացուցիչ պաշարների հետախուզում չի իրականացնում, այլ կենտրոնացած է նախկինում կառուցված ենթակառուցվածքի կրկնակի գնահատման վրա:
Հարությունյանը հավելեց, որ ժամկետների աննշան փոփոխություններ հնարավոր են աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված ֆինանսական գործոնների պատճառով: Սակայն, նույնիսկ այդ ռիսկերը հաշվի առնելով, կառավարությունը հայտարարված ժամկետներից էական շեղումներ չի ակնկալում։
Նա նաև նշեց, որ հանքի գործարկմամբ երկրում բավարար քանակությամբ ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար: Սակայն բանկային ձուլակտորների թողարկումն ավելի շատ քաղաքական հարց է, քանի որ խոսքը գնում է միջազգայնորեն ճանաչված վճարային միջոցի ստեղծման մասին։ Այս հարցերը, նրա խոսքով, արդիական կդառնան հանքի գործարկումից և պոտենցիալ գործընկերների հետ քննարկումներից հետո:
Հիշեցնենք, որ 2023-ի փետրվարին հուշագիր էր ստորագրվել «Lydian» ընկերության, ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը կկազմի ԵԱԶԲ-ի վարկը: