00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսություն և անվտանգություն. փորձագետները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության մասին

© Sputnik«Հայաստանը ԵԱՏՄ-ում և եվրասիական մեծ գործընկերությունը» գրքի լույս ընծայմանը նվիրված մամուլի ասուլիս
«Հայաստանը ԵԱՏՄ-ում և եվրասիական մեծ գործընկերությունը» գրքի լույս ընծայմանը նվիրված մամուլի ասուլիս - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվում ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության ընդլայնման առումով, նշում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում խոշոր ինտեգրացիոն միավորումներին Հայաստանի մասնակցությունը տնտեսական օգուտների հետ մեկտեղ նպաստում է նաև անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը «Հայաստանը ԵԱՏՄ-ում և եվրասիական մեծ գործընկերությունը» գրքի լույս ընծայմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
© SputnikԳրիգոր Բալասանյան
Доцент Григор Баласанян на пресс-конференции по теме Армения в ЕАЭС и Большое евразийское пространство (27 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Գրիգոր Բալասանյան
Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնը և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Մոսկվա) «Հայաստանը ԵԱՏՄ-ում և եվրասիական մեծ գործընկերությունը» գրքի հրատարակումը նվիրել են սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին, որը ԵԱՏՄ այս տարվա խոշորագույն միջոցառումն է:
«Ցանկացած տնտեսական ինտեգրում անդամ երկրների համար անվտանգության ոլորտում լրջագույն հնարավորություններ է ենթադրում։ Եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվությունը, իսկ հետագայում նաև ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը մեծապես կազդի նաև հայ ժողովրդի և պետության ֆիզիկական, տնտեսական և քաղաքակրթական անվտանգության վրա: Որպես ազգային արժեքներ դավանող առաջին քրիստոնյա պետություն՝ եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում Հայաստանը ևս կկարողանա լուծել ինքնության պահպանման հարցը», - նշել է Բալասանյանը։
Նրա խոսքով՝ խոշոր երկրները, որոնք ներդրումներ են կատարում մեծ նախագծերում ԲՐԻԿՍ-ի և եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում, շահագրգռված են խաղաղության պահպանմամբ և ծագող խնդիրների շուտափույթ լուծմամբ: Հայաստանի անդամակցությունը, իսկ այս տարի նաև նախագահությունը ԵԱՏՄ-ում ցույց է տալիս, որ մեր փոքր երկիրը ոչ միայն կարող է ազդել այդ կազմակերպությունում որոշումների կայացման վրա, այլև օգտվում է տնտեսական ակտիվության աճի հնարավորությունից, ասել է փորձագետը:
ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը կընդունվի հոկտեմբերին․ ԵՏՀ
«Երբ Հայաստանը 10 տարի առաջ անդամակցեց ԵԱՏՄ-ին, արդեն այն ժամանակ փորձագիտական հանրությունը նշում էր, որ դա մեծ օգուտ կբերի մեր երկրին։ Եվ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ արտահանման ծավալներն աճել են այն ինտեգրացիոն հնարավորությունների շնորհիվ, որ ստացել է մեր հանրապետությունը։ Ընդհանուր առմամբ, ցանկացած փոքր երկրի համար խոշոր ինտեգրացիոն միավորումներում ներգրավվելը նոր հնարավորություններ է բացում, որոնցից պետք է կարողանալ օգտվել։ Վստահ եմ, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այդ հնարավորությունները բազմապատկվելու են Հայաստանի համար», - ընդգծել է միջազգայնագետը։
Նրա դիտարկմամբ, այսօր Հայաստանում լայն դիսկուրս է ծավալվում ԲՐԻԿՍ-ին երկրի անդամակցության հեռանկարների շուրջ, որն իրենից ներկայացնում է բազմաստիճան ինտեգրացիոն միավորում: Մի շարք երկրներ արդեն անդամակցում են ինչպես ԲՐԻԿՍ-ին, այնպես էլ ԵԱՏՄ-ին։ ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության ընդլայնման առումով Հայաստանի համար նաև նոր հեռանկարներ են բացվում։
«Մոտ ապագայում Հայաստանի կառավարության ղեկավարը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Անշուշտ, Հայաստանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին բխում է բացառապես մեր հանրապետության շահերից», - եզրափակել է Բալասանյանը։
Ասուլիսին մասնակցում էր նաև ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արամ Սաֆարյանը, որը նշեց, որ Հայաստանը 2013-ի սեպտեմբերին որդեգրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ուղին, իսկ 2014-ին անդամակցել է ԵԱՏՄ-ին: Նրա խոսքով՝ անցած 10 տարիները հաստատեցին, որ ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ էր Հայաստանի համար՝ իր շահերն առաջ տանելու և տնտեսական զարգացումն ապահովելու համար:
© SputnikԱրամ Սաֆարյան
Директор Центра Российских Исследований ЕГУ, доцент Арам Сафарян на пресс-конференции по теме Армения в ЕАЭС и Большое евразийское пространство (27 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Արամ Սաֆարյան
Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցության խորացմանը, Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ դրա շուրջ դիսկուրսում պետք է լսվեն ոչ այնքան քաղաքական գործիչների, որքան գիտնականների և փորձագետների ձայները, քանի որ արտաքին քաղաքականություն իրականացնելիս պետությունը պետք է հենվի հստակ գիտափորձագիտական եզրակացության վրա: Նա Ռուսական հետազոտությունների կենտրոնի անունից համագործակցության է հրավիրել փորձագիտական հանրության ներկայացուցիչներին՝ այս կամ այն ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի կառուցողական մասնակցությունն ապահովելու համար։
© Photo : Mockups Design«Հայաստանը ԵԱՏՄ-ում և եվրասիական մեծ գործընկերությունը» գիրքը
Книга Армении в ЕАЭС и Большое евразийское партнерство - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
«Հայաստանը ԵԱՏՄ-ում և եվրասիական մեծ գործընկերությունը» գիրքը
Նշենք, որ «Հայաստանը ԵԱՏՄ-ում և եվրասիական մեծ գործընկերությունը» գրքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցությանը և մեր երկրի վրա մեծ Եվրասիայում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների ազդեցությանը, ինչպես նաև եվրասիական մեծ գործընկերության տեսլականին և դրանում Հարավային Կովկասի տարածաշրջանի ներգրավման հեռանկարներին:
Լրահոս
0