https://arm.sputniknews.ru/20240927/mirzvojany-bulghariaji-gvortsynkervojn-e-nerkajacrel-hhic-meknvoghneri-het-arajacats-khndirnery-81166791.html
Միրզոյանը Բուլղարիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ–ից մեկնողների հետ առաջացած խնդիրները
Միրզոյանը Բուլղարիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ–ից մեկնողների հետ առաջացած խնդիրները
Sputnik Արմենիա
Օգոստոսին մեծ աղմուկ էր բարձրացրել երկու ՀՀ քաղաքացիների հետ կատարված դեպքը Բուլղարիայի օդանավակայանում։ 27.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-27T22:40+0400
2024-09-27T22:40+0400
2024-09-27T23:00+0400
բուլղարիա
հայաստան
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1b/81166096_0:0:1280:721_1920x0_80_0_0_362f264850f61f264ed02b9836b10024.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովին է ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից և նշում, որ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում։Ի թիվս այլ ոլորտների, ընդգծվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը:Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Բուլղարիայի դեսպանատուն դիմողների թիվը կտրուկ ավելացել է և պատճառն այն է, որ այն այս տարվա մարտից մասնակիորեն միացել է Շենգենյան գոտուն։ Իտալիայի կամ Գերմանիայի դեսպանատուն մուտքի համար առնվազն 6-8 ամիս է պետք սպասել, բայց լինում են դեպքեր, երբ վիզան շտապ է պետք լինում։ ՀՀ շատ քաղաքացիներ էլ շտապ վիզա են ստանում Բուլղարիայի դեսպանատան միջոցով, բայց այցելում Շենգենյան գոտու այլ երկիր։Խնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարությունն էլ միայն հայտարարություն էր տարածել, թե քաղաքացիները պետք է չդիմեն այն երկրի դեսպանատուն, որտեղ նրանք չեն պատրաստվում մեկնել հանգստի կամ գոնե ավելի երկար ժամանակ անցկացնել, քան մյուս երկրներում։ Բուլղարիայում ՀՀ դեսպանատունը խնդրի վերաբերյալ առհասարակ որևէ մեկնաբանություն չի տվել։«Շենգենյան իրարանցում». ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիներին հետ ուղարկում Հայաստան
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1b/81166096_53:0:1190:853_1920x0_80_0_0_93a36e16f980a89c2cbc177fd2171d61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուլղարիա, հայաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն
բուլղարիա, հայաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն
Միրզոյանը Բուլղարիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ–ից մեկնողների հետ առաջացած խնդիրները
22:40 27.09.2024 (Թարմացված է: 23:00 27.09.2024) Օգոստոսին մեծ աղմուկ էր բարձրացրել երկու ՀՀ քաղաքացիների հետ կատարված դեպքը Բուլղարիայի օդանավակայանում։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովին է ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման: Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից և նշում, որ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ի թիվս այլ ոլորտների, ընդգծվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Բուլղարիայի դեսպանատուն դիմողների թիվը կտրուկ ավելացել է և պատճառն այն է, որ այն այս տարվա մարտից մասնակիորեն միացել է Շենգենյան գոտուն։ Իտալիայի կամ Գերմանիայի դեսպանատուն մուտքի համար առնվազն 6-8 ամիս է պետք սպասել, բայց լինում են դեպքեր, երբ վիզան շտապ է պետք լինում։ ՀՀ շատ քաղաքացիներ էլ շտապ վիզա են ստանում Բուլղարիայի դեսպանատան միջոցով, բայց այցելում Շենգենյան գոտու այլ երկիր։
Օգոստոսին մեծ ա
ղմուկ էր բարձրացրել երկու ՀՀ քաղաքացիների հետ կատարված դեպքը Բուլղարիայի օդանավակայանում։ Բուլղարիայում սահմանապահները չէին կնքել տղաների անձնագրերը (չնայած նրանք ունեցել են վիզա), տարել էին առանձին տարածք, որտեղ խուզարկել էին և մոտ երեք ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել, որ մերժում են մուտքը երկիր։ Նրանց տվել էին մերժման մասին թերթիկ, որում նշված է եղել, որ երիտասարդները չեն կարողացել հիմնավորել Բուլղարիա այցի նպատակը։
Խնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարությունն էլ միայն հայտարարություն էր տարածել, թե քաղաքացիները պետք է չդիմեն այն երկրի դեսպանատուն, որտեղ նրանք չեն պատրաստվում մեկնել հանգստի կամ գոնե ավելի երկար ժամանակ անցկացնել, քան մյուս երկրներում։ Բուլղարիայում ՀՀ դեսպանատունը խնդրի վերաբերյալ առհասարակ որևէ մեկնաբանություն չի տվել։