00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը ցավակցություն է հայտնել Լիբանանին` խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ

© Sputnik / ScreenshotՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մոսկվան ընդգծում է իր հստակ դիրքորոշումը ի պաշտպանություն Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լիբանանցի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբանանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության մասին և ցավակցություն է հայտնել Լիբանանի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրման պատճառով մարդկային կորուստների կապակցությամբ: Լավրովի և Բու Խաբիբի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնել են ռուսական գերատեսչությունից:
Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ` շեշտադրելով Լիբանանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից ռմբակոծությունների ակտիվացման ֆոնին:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է զինված առճակատման հետագա էսկալացիայի և տարածաշրջանի մասշտաբով դրա տարածման անթույլատրելիությունը:
«Հաստատվել է Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը ի պաշտպանություն Լիբանանի Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության։ Շեշտվել է հենց լիբանանցիների կողմից ազգային օրակարգի հարցերի շուրջ արագ կոնսենսուսային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը` առանց արտաքին միջամտության»,-ընդգծվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են նաև ռուս-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների արդիական թեմաները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը:
Լրահոս
0