00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարծում եք՝ պետք է երգենք «Ստամբուլը արյան ծո՞վ ենք սարքելու», մոռացեք. Անդրանիկ Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Բաժանորդագրվել
Ըստ Քոչարյանի՝ ժամանակին ինքն էլ է դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի վերջինս Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի միջոցով դիմի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Տարածաշրջանային բոլոր գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն, Թուրքիան նույնպես անելիք ունի։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է Թուրքիան նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը։
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտնել էր՝ Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը:
«Ինչի՞ Թուրքիան էս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ավագ ընկերը չի՞, չե՞ք զգացել դա։ 44–օրյա պատերազմո՞ւմ էլ չեք զգացել։ Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ գիտեք։ Թե՞ կարծում եք՝ պետք է էլի երգենք, որ Ստամբուլը արյան ծով ենք սարքելու, մոռացեք, պետք է գնանք խաղաղության»,– ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքն էլ է դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի վերջինս Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի միջոցով դիմի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա էլ իր հերթին Ադրբեջանում գտնվող գերիների հարցում աջակցի Հայաստանին։
«Ինչ արդյունք դա տվեց` չեմ կարող ասել։ Մենք արդյունք տեսել ենք այդ հարցում, բայց արդյոք դա՞ նպաստեց` չգիտեմ։ Կարծում եմ, որ բոլոր միջոցները պետք է կիրառել»,– հավելեց Քոչարյանը։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
Անկարան կրկին պայման է դրել հայ–թուրքական սահմանը բացելու համար
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։
Դիվանագետներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին:
Լրահոս
0