https://arm.sputniknews.ru/20240927/israjelakan-banakn-aviaharvatsner-e-hascrel-bejrutum-hzbvollahi-glkhavvor-razmakan-shtabin-81163654.html
Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին
Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին
Sputnik Արմենիա
Իսրայելական կողմն ավելի ուշ տրամադրել է տեղեկատվություն օդային հարձակման արդյունքների մասին 27.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-27T20:03+0400
2024-09-27T20:03+0400
2024-09-27T20:14+0400
տեսանյութեր
բեյրութ
հզբոլլահ
իսրայել
ցախալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1b/81163185_0:4:1281:724_1920x0_80_0_0_6e3f4c333747e0b8eb5f1e9b7ece88cd.jpg
Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Բեյրութում շիա «Հզբոլլահ» շարժման կենտրոնական ռազմական շտաբին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ՑԱԽԱԼ-ից նշել են, որ հարձակման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:Սոցցանցերում հրապարակում են ենթադրաբար այդ հարձակման տեսանյութերը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը:
բեյրութ
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1b/81163185_124:0:1089:724_1920x0_80_0_0_983b59251f0311937888d0af6265b655.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, բեյրութ, հզբոլլահ, իսրայել, ցախալ, видео
տեսանյութեր, բեյրութ, հզբոլլահ, իսրայել, ցախալ, видео
Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին
20:03 27.09.2024 (Թարմացված է: 20:14 27.09.2024) Իսրայելական կողմն ավելի ուշ տրամադրել է տեղեկատվություն օդային հարձակման արդյունքների մասին
Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Բեյրութում շիա «Հզբոլլահ» շարժման կենտրոնական ռազմական շտաբին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Հզբոլլահի» շտաբը գտնվել է Լիբանանի մայրաքաղաքի Դահիա շրջանում՝ բնակելի տների տակ։
ՑԱԽԱԼ-ից նշել են, որ հարձակման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Սոցցանցերում հրապարակում են ենթադրաբար այդ հարձակման տեսանյութերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը: