00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44–օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան

© Sputnik / Aram NersesyanՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Բաժանորդագրվել
Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ Արցախի մյուս պաշտոնյաները ձերբակալվեցին, իսկ նա` ոչ, Շահրամյանը նշեց, որ դրա պատասխանը ժամանակի ընթացքում բոլորը կիմանան։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հարուցված բազմաթիվ քրեական գործերն ու ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը կտան պատասխան, թե ովքեր են 44–օրյա պատերազմի մեղավորները։ Այս մասին Արցախյան 44–օրյա տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«ՀՀ–ում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, ՀՀ ԱԺ–ում գործել է քննիչ հանձնաժողովը, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները և համապատասխան կարծիք կկազմենք։ Ոչ միայն դա կլինի հիմք մեզ համար` հասկանալու` ովքեր էին մեղավորները, այլև մենք էլ ունենք մեր կարծիքը, սակայն դրա մասին ավելի կոնկրետ հնարավոր կլինի խոսել` քրեական գործերի արդյունքների մասին տեղեկանալով»,– հայտարարեց Շահրամանյանը։
Նրա խոսքով` 44–օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, իսկ 2023 թվականին կատարվածը դրա հետևանքներն էին։
Շահրամանյանն անդրադարձավ այն հայտարարություններին, որ ինքը հայաստանյան ընդդիմության թեկնածուն էր, որը պետք է ստորագրեր Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը։
«Շատ բան են խոսում, մնում է այդ ասվածը հիմնավորվի. ես այն ժամանակ եմ ստանձնել նախագահի պարտականությունները, երբ բոլորը Արցախից հրաժարվել են, և մենք կայացրել ենք որոշումներ` ելնելով իրավիճակից։ Արցախի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին` Արայիկ Հարությունյանի հրաժարականի օրերին։ Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը` հասկանալով իրավիճակի բարդությունը և չխուսափելով այն պատասխանատվությունից, որ պետք է վերցներ պետական պաշտոնյան։ Ես շատ լավ գիտակցում էի` ինչ է նշանակում ստանձնել այդ պաշտոնը»,– վստահեցրեց Արցախի նախագահը։
Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ Արցախի մյուս պաշտոնյաները ձերբակալվեցին, իսկ ինքը` ոչ, Շահրամյանը նշեց, որ այդ որոշումները կայացվել են Ադրբեջանում, իսկ թե ինչու իրեն չձերբակալեցին, դրա պատասխանը ժամանակի ընթացքում բոլորը կիմանան։
«Ոչ ոք չգիտեր` 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ելքն ինչպես է լինելու, մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը։ Մենք ադրբեջանական կողմի հետ բանակցում էինք, որպեսզի իրավիճակը պահենք կայուն, սակայն չենք ստացել համապատասխան երաշխիքներ, որ մարդիկ կարող են շարունակել անվտանգ ապրել այնտեղ»,– ավելացրեց Արցախի նախագահը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0