00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը կրկին ցույց տվեց իր տեսակը. Մետաքսե Հակոբյանը` Եռաբլուրի միջադեպի մասին

© Sputnik / Asatur YesayantsՄետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2024
Բաժանորդագրվել
Արցախցի պատգամավորը չի պատրաստվում ԱԺ խոսնակին դատի տալ իրեն վիրավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եռաբլուրում, այդքան մարդկանց ներկայությամբ, հերթական անգամ ցույց տվեց իր տեսակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ալեն Սիմոնյանը Եռաբլուրում անցնելով Մետաքսե Հակոբյանի կողքով ու արձագանքելով նրա ռեպլիկին` ասում է` էս զիբիլի կատվին տարեք էստեղից։
«Ես արտառոց որևէ բան չեմ արել իրեն, ես միայն արձանագրել եմ փաստը` խիստ գրագետ հայերենով։ Ասել եմ` մարդասպաններ, ցեղասպաններ։ Կարծում եմ` դա նորմալ ձևակերպումն է իրենց արածի առ այսօր»,– ասաց Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ չի պատրաստվում դատարան դիմել միայն վիրավորանքի համար։ Ըստ նրա` ՀՀ իշխանությունները ավելի գլոբալ բաների համար պետք է պատասխան տան։
«Ես պատրաստվում եմ նրանց օրինական ձևով հեռացնել իշխանությունից։ Դա միակ ելքն է»,– ասաց նա։
Ըստ արցախցի պատգամավորի` Հայաստանի ներկայիս իշխանությունները 2018 թ–ին պատրաստված, ծրագրավորված, պլաններով ու սցենարով եկան իշխանության, որպեսզի անեն այն, ինչ պետք է անեին, ու արեցին դա։ Այլ մեղավորներ, Հակոբյանի կարծիքով, չկան, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են այլ մեղավորներ կցել ներկայիս իշխանություններին, հենց իրենց «նախագծերն» են։
Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի հարձակումն ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ–ների լայնածավալ կիրառմամբ սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27–ի առավոտյան: Մարտական գործողությունները տևել են 44 օր։ Պաշտոնական տվյալներով՝ 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Եվս 201 մարդ անհետ կորել է։ Նոյեմբերի 9–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան յոթ շրջան (Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր։
Երեք տարի անց` իննամսյա շրջափակման ֆոնին, տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի նոր հարձակում, և Լեռնային Ղարաբաղի մնացած բնակչությունը 2023 թվականի սեպտեմբերին ստիպված եղավ լքել իրենց տները։
Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է խութերը վերացնել. Մհեր Գրիգորյան
Լրահոս
0