https://arm.sputniknews.ru/20240927/23amja-eritasardy-khvostvovanel-e-vor-inqn-e-erevanum-3-meqena-hrkizel-81157847.html
23–ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում 3 մեքենա հրկիզել
23–ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում 3 մեքենա հրկիզել
Sputnik Արմենիա
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 27.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-27T17:57+0400
2024-09-27T17:57+0400
2024-09-27T17:59+0400
հհ ոստիկանություն
հրդեհ
ներքին գործերի նախարարություն (նգն)
ավտոմեքենա
երիտասարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/18/81008920_0:0:1281:720_1920x0_80_0_0_6c542e502ac2b98da8d2d52aceb3a03d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայում կայանված 3 մեքենան հրկիզած անձը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։ «BMW» մակնիշի մեքենան գրեթե ամբողջությամբ է այրվել, իսկ «Honda»–ն և «Opel»–ը` մասամբ։Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի մասին սեպտեմբերի 24–ին`ժամը 1.17–ին, ոստիկանություն է ահազանգել 45-ամյա մի կին, որը հայտնել է, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր « Honda»–ն և կողքի «Opel» ու «BMW» մակնիշների ավտոմեքենաները։Ըստ տուժողի` իրեն պատճառվել էր 6 մլն դրամի վնաս:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։Մեծամորում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ, նրանց վիճակը միջին ծանրության էՈստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26–ին` ժամը 14.28–ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով մայրաքաղքաքի Ադոնցի փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ։Կասկածյալը խոստովանել է, որ հրկիզողն ինքն է։Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/18/81008920_72:0:1032:720_1920x0_80_0_0_12432b11b7483db269d77285cdacc12b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, հրդեհ, ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոմեքենա, երիտասարդ
հհ ոստիկանություն, հրդեհ, ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոմեքենա, երիտասարդ
23–ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում 3 մեքենա հրկիզել
17:57 27.09.2024 (Թարմացված է: 17:59 27.09.2024) Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայում կայանված 3 մեքենան հրկիզած անձը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։ «BMW» մակնիշի մեքենան գրեթե ամբողջությամբ է այրվել, իսկ «Honda»–ն և «Opel»–ը` մասամբ։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի մասին սեպտեմբերի 24–ին`ժամը 1.17–ին, ոստիկանություն է ահազանգել 45-ամյա մի կին, որը հայտնել է, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր « Honda»–ն և կողքի «Opel» ու «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ տուժողի` իրեն պատճառվել էր 6 մլն դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26–ին` ժամը 14.28–ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով մայրաքաղքաքի Ադոնցի փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ։
Կասկածյալը խոստովանել է, որ հրկիզողն ինքն է։
Նախաքննությունը շարունակվում է։