00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանական ծախսերը կաճեն 20 %-ով. 2025-ի ՀՀ պետբյուջեի նախագծի այլ ուղղությունները

© Photo : press office of MoD of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը կաճեն 14%-ով։ Կաճի, մասնավորապես, աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ բնակարանների վարձակալության և հիփոթեքի սուբսիդիաների գծով։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի 2025 թվականի պետբյուջեի նախագծում պաշտպանական ծախսերը կաճեն 20 %-ով՝ հասնելով մոտ 665 մլրդ դրամի (1 մլրդ 713 մլն դոլար)։ Այս մասին նշվում է պետբյուջեի նախագծում, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում և կներկայացվի խորհրդարան՝ հետագա քննարկումների համար։
Մոտ 90%-ով, այսինքն՝ գրեթե կրկնակի, կաճեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը՝ մինչև 47,5 մլրդ դրամով կամ մոտ 122 մլն դոլարով: Թեև, պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման գծով ծախսերը կմնան մոտավորապես անցյալ տարվա մակարդակին՝ 5,7 մլրդ դրամ (15 մլն դոլարից մի փոքր քիչ): Հիմնական աճը բաժին կհասնի քաղաքացիական նախագծերին, այդ թվում ՝ Երևանում Ինժեներական ավանի ստեղծմանը և ՏՏ ընկերություններին պետական աջակցությանը։
Ներքին գործերի նախարարության ծախսերը նախատեսվում է ավելացնել մոտ 15 %-ով՝ մինչև 105 մլրդ դրամով (270 մլն դոլարից մի փոքր ավելի)։ Ֆինանսների նախարարության ծախսերը կաճեն 13 %-ով՝ հասնելով 399,4 մլրդ դրամի (մոտ 1 մլրդ 29 մլն դոլար)։ Այդ թվում նախատեսված պետական պարտքի սպասարկման ծախսերը կաճեն 14 %ով և կկազմեն 394,1 մլրդ դրամ (մոտ 1 մլրդ 15 մլն դոլար)։ Բացի այդ, արտերկրում արտարժութային պարտատոմսերի (եվրապարտատոմսերի) հերթական խմբաքանակի թողարկման նախապատրաստման համար նախատեսվում է հատկացնել 1,1 մլրդ դրամ (2,8 մլն դոլարից մի փոքր ավելի)։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը կաճեն 14%-ով և կկազմեն 905,7 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 2 մլրդ 334 մլն դոլար)։ Մասնավորապես, գրեթե 3,5 անգամ կաճեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման (հիփոթեքային վճարումների աջակցության) ծախսերը։ Տվյալ ծրագրի ծավալը կկազմի 7,1 մլրդ դրամ (18,2 մլն դոլար)։
Բացի այդ, բռնի տեղահանվածներին կշարունակեն փոխհատուցել բնակարանների վարձակալությունն ու կոմունալ վճարումները. այդ նպատակով կհատկացվի 35 մլրդ դրամ (մոտ 90 մլն դոլար)՝ 2024-ի 15 մլրդ-ի փոխարեն։ Կշարունակվի նաև արցախցի ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը, ուսուցիչների աշխատավարձերի լրացուցիչ սուբսիդավորումը, ինչպես նաև բռնատեղահանված մասնագետներին աշխատանքի ընդունող գործատուներին աջակցությունը։ Կենսաթոշակների վճարումները նախատեսվում է թողնել մոտավորապես նույն մակարդակի վրա՝ 298,6 մլրդ դրամ (մոտ 797 մլն դոլար), կամ մոտ 1 %-ով ավելի, քան 2024 թվականին։ Պետության կողմից կուտակային վճարները քաղաքացիների կենսաթոշակային հաշիվներին կաճեն գրեթե 40 %-ով՝ հասնելով 210 մլրդ դրամի (540 մլն դոլարից մի փոքր ավելի)։
Բյուջեի ճեղքվածք չկա, բայց փողը շատ չի լինում․ Փաշինյանը՝ հարկային փոփոխությունների մասին
Փոքր-ինչ կկրճատվեն առողջապահության ծախսերը (մոտ 3%-ով)՝ հասնելով 163 մլրդ դրամի (420 մլն դոլար)՝ հիմնականում համընդհանուր բժշկական ապահովագրության գծով աջակցության ծրագրերի դադարեցման հաշվին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գծով ծախսերը կաճեն 4,7 %-ով՝ հասնելով մոտ 363 մլրդ դրամի (մոտ 935 մլն դոլար)։
Լրահոս
0