00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՊՏՀ ռեկտորի պատշտոնում հաստատվեց Արմեն Գրիգորյանի թեկնածությունը

© press office of the Government of RAԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Նորընտիր ռեկտորը նշեց, որ 5 տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի ՀՊՏՀ–ն ներառվի Եվրոպայի թոփ 300 և աշխարհի թոփ 1000 լավագույն բուհերի ցանկում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատվեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանի թեկնածությունը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նա այդ պաշտոնը կստանձնի 5 տարի ժամկետով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սեպտեմբերի 6–ին ՀՊՏՀ–ում տեղի է ունեցել մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել է ռեկտորի պաշտոնի 4 հավակնորդ։
Ինձ համար այս հարցը սպառված է. ԿԳՄՍ նախարարը` ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին
Մրցութային խորհրդի 20 անդամներից 19–ը կողմ է քվեարկել ռեկտորի պաշտոնում Արմեն Գրիգորյանի թեկնածությանը։
«Ավելի քան 10 տարի է` նա աշխատում է բուհում ու վերջին 5 տարում նաև ուսումնական աշխատանքներն է ղեկավարել, անցումային ժամանակահատվածում էլ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել և ցույց է տվել բուհն արդյունավետ կառավարելու իր հմտությունները»,– վստահեցրեց նախարարը։
Արմեն Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ՀՊՏՀ–ում 3 հերթափոխով սովորում է 9 200 ուսանող, կան նաև շուրջ 100 օտարերկրացի ուսանողներ։
«Իմ հետագա բոլոր ջանքները կենտրոնացնելու եմ համալսարանի` միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու համար, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած ռազմավարական թիրախներն ապահովելու համար, որպեսզի մեր համալսարանը հանրապետության առաջատար ուղեղային կենտրոններից մեկը դառնա»,– վստահեցրեց նորընտիր ռեկտորը։
Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել
Նա նշեց, որ 5 տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի ՀՊՏՀ–ն ներառվի Եվրոպայի թոփ 300 և աշխարհի թոփ 1000 լավագույն բուհերի ցանկում։
Հիշեցնենք` ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը մարտի 19-ին հրաժարական տվեց։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2020 թ. դեկտեմբերի 23–ին։
Լրահոս
0