https://arm.sputniknews.ru/20240926/amenn-arvum-e-khaghaghutjan-hamar-papvojany-pashinjanerdvoghan-handipman-u-grqi-masin-81108892.html
Ամենն արվում է խաղաղության համար. Պապոյանը` Փաշինյան–Էրդողան հանդիպման ու գրքի մասին
Ամենն արվում է խաղաղության համար. Պապոյանը` Փաշինյան–Էրդողան հանդիպման ու գրքի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը բարկացավ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների աղմկահարույց հանդիպման մասին լրագրողների հարցերից։ 26.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-26T13:25+0400
2024-09-26T13:25+0400
2024-09-26T13:46+0400
նիկոլ փաշինյան
ռեջեփ թայիփ էրդողան
գիրք
հայաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/19/81067936_0:72:1080:680_1920x0_80_0_0_929f83ad18f73ef418e7daeb2050ebf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության կողմից արվող ամեն քայլ արվում է Հայաստանում խաղաղության, տնտեսական բարգավաճման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Փաշինյան–Էրդողան հանդիպմանն ու Էրդողանի նվիրած գիրքն ընդունելու հարցերին։Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված քննարկմանը մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելել էր «Թուրքական տուն» կոչվող երկնաքեր` հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վերջինս Փաշինյանին նվիրել էր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» խորագրով գիրքը, որը ՀՀ վարչապետը լայն ժպիտով սեղմել էր կրծքին և լուսանկարվել։Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/19/81067936_0:58:1080:868_1920x0_80_0_0_5f249195d2a260bac39884ea46df5817.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, գիրք, հայաստան, թուրքիա
նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, գիրք, հայաստան, թուրքիա
Ամենն արվում է խաղաղության համար. Պապոյանը` Փաշինյան–Էրդողան հանդիպման ու գրքի մասին
13:25 26.09.2024 (Թարմացված է: 13:46 26.09.2024) ՀՀ էկոնոմիկայի նախարարը բարկացավ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների աղմկահարույց հանդիպման մասին լրագրողների հարցերից։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության կողմից արվող ամեն քայլ արվում է Հայաստանում խաղաղության, տնտեսական բարգավաճման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Փաշինյան–Էրդողան հանդիպմանն ու Էրդողանի նվիրած գիրքն ընդունելու հարցերին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված քննարկմանը մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելել էր «Թուրքական տուն» կոչվող երկնաքեր` հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վերջինս
Փաշինյանին նվիրել էր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» խորագրով գիրքը, որը ՀՀ վարչապետը լայն ժպիտով սեղմել էր կրծքին և լուսանկարվել։
«Այն մարդիկ, որ ձեր (դիմում է լրագրողին– խմբ.) իղձերն էին իրականացնում, հենց նրանց քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է։ Այդ քաղաքականության արդյունքում է նաև, որ Հայաստանում ժողովրդավարություն չի եղել ու հենց այդ ամենի պատճառով էլ վերջին տարիներին տեղի ունեցան մեր երկրի կորուստները։ Ի՞նչ էիք ուզում, որ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեին հարևանների հետ ու այդ քաղաքականությունով նոր խնդիրներ և թշնամությո՞ւն ձեռք բերվեր»,– ասաց Պապոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների
հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին։