https://arm.sputniknews.ru/20240925/rd-pn-hajtnel-e-dzhhum-ostrvoje-ev-grigvorvovka-gjughery-verahskvoghutjan-tak-vercnelu-masin-81067457.html
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԴԺՀ-ի Օստրոյե և Գրիգորովկա գյուղերը վերահսկողության տակ վերցնելու մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԴԺՀ-ի Օստրոյե և Գրիգորովկա գյուղերը վերահսկողության տակ վերցնելու մասին
Sputnik Արմենիա
Ուգլեդարը Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում գտնվող փոքր քաղաք է, որը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի։ 25.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-25T13:52+0400
2024-09-25T13:52+0400
2024-09-25T16:21+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ «Հարավային» զորամիավորման ստորաբաժանումները ազատագրել են ԴԺՀ–ում Օստրոյե և Գրիգորովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Ավելի վաղ` սեպտեմբերի 23-ին, հայտնի դարձավ Ուգլեդար քաղաքի գրոհի մասին, որը երկար ժամանակ գտնվում էր Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։ Ռուսական ստորաբաժանումները փոքր գրոհային խմբերով ներխուժել են հարավային և արևելյան ծայրամասեր և զբաղեցրել քաղաքային տարածքները։Ուգլեդարը Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում գտնվող փոքր քաղաք է, որը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի` շնորհիվ իր բարձրադիր դիրքի և բազմահարկ տների։ Ուգլեդարի շրջանից ուկրաինական զորքը հնարավորություն ունի գնդակոծել Ռուսաստանի համար կարևոր երկաթուղային ճանապարհը, որը միացնում է արևելյան և հարավային ճակատները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։ՌԴ–ն տվյալներ ունի ուկրաինական զինուժի համակենտրոնացման ճամբարների մասին. ԱԳՆ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԴԺՀ-ի Օստրոյե և Գրիգորովկա գյուղերը վերահսկողության տակ վերցնելու մասին
13:52 25.09.2024 (Թարմացված է: 16:21 25.09.2024) Ուգլեդարը Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում գտնվող փոքր քաղաք է, որը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ «Հարավային» զորամիավորման ստորաբաժանումները ազատագրել են ԴԺՀ–ում Օստրոյե և Գրիգորովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
ՌԴ ԶՈւ զինվորները ԴԺՀ–ի Նիկոլաևկա, Կոնստանտինովկա ու Կուրախովո բնակավայրերի շրջանում ջախջախել են Ուկրաինայի ԶՈւ 24-րդ և 54-րդ մեքենայացված բրիգադների, ինչպես նաև տարածքային պաշտպանության 119-րդ բրիգադի զորամիավորումները։
Ավելի վաղ` սեպտեմբերի 23-ին, հայտնի դարձավ Ուգլեդար քաղաքի գրոհի մասին, որը երկար ժամանակ գտնվում էր Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։ Ռուսական ստորաբաժանումները փոքր գրոհային խմբերով ներխուժել են հարավային և արևելյան ծայրամասեր և զբաղեցրել քաղաքային տարածքները։
Ուգլեդարը Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում գտնվող փոքր քաղաք է, որը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի` շնորհիվ իր բարձրադիր դիրքի և բազմահարկ տների։ Ուգլեդարի շրջանից ուկրաինական զորքը հնարավորություն ունի գնդակոծել Ռուսաստանի համար կարևոր երկաթուղային ճանապարհը, որը միացնում է արևելյան և հարավային ճակատները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։