00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ Պետդումա է ներկայացվել չայլդֆրիի քարոզչության համար տուգանքների մասին օրինագիծ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՌԴ Պետդումա
ՌԴ Պետդումա - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Բաժանորդագրվել
Ծննդաբերությունից հրաժարվելու քարոզչությունը կհավասարեցվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների և սեռափոխության քարոզչությանը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Մի խումբ ռուս պատգամավորներ և սենատորներ՝ Պետդումայի և Դաշնային խորհրդի նախագահներ Վյաչեսլավ Վոլոդինի և Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, Պետդումա են մտցրել օրինագիծ՝ երեխայի ծննդաբերությունից հրաժարվելու քարոզչության պատժի մասին (childfree` ծննդաբերությունից կամավոր հրաժարում, – խմբ․): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի էլեկտրոնային բազայում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ռուսաստանի օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ երեխա ունենալուց հրաժարվելու քարոզչությունը կհավասարեցվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների և սեռափոխության քարոզչությանը: Նման գործողությունների համար քաղաքացիներին սպառնում է տուգանք մինչև 100 հազար, պաշտոնատար անձանց՝ մինչև 200 հազար, իսկ իրավաբանական անձանց՝ մինչև 1 միլիոն ռուբլու չափով կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության կասեցմամբ: Եթե քարոզչությունն ուղղված է անչափահասներին, տուգանքները կրկնապատկվում են:
ՌԴ Պետդումայում առաջարկում են խիստ պատժել միգրանտներին ապօրինի քաղաքացիություն տալու համար
Լրատվամիջոցներով կամ համացանցով քարոզչության համար քաղաքացիներին սպառնում է տուգանք մինչև 200 հազար, պաշտոնատար անձանց՝ մինչև 400 հազար, իսկ իրավաբանական անձանց՝ մինչև 4 միլիոն ռուբլու չափով: Առավելագույն տուգանքի չափ է սահմանվում 5 միլիոն ռուբլին, եթե չայլդֆրիի քարոզչությունն ուղղված է անչափահասներին: Այս դեպքում ֆիզիկական անձանց սպառնում է մինչև 400 հազար ռուբլի, իսկ պաշտոնյաներին՝ մինչև 800 հազար ռուբլի տուգանք:
Օրինագիծը նաև պատժամիջոցներ է սահմանում չայլդֆրի քարոզող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ: Նրանց սպառնում է 50-100 հազար ռուբլի տուգանք, որին հաջորդում է վտարումը Ռուսաստանից կամ կալանքը մինչև 15 օր ժամկետով, ապա վտարումը։ Եթե քարոզչությունն իրականացվում է անչափահասների շրջանում կամ ինտերնետով, տուգանքները կրկնապատկվում են։ Անչափահասների շրջանում ինտերնետով միաժամանակյա քարոզչության դեպքում օտարերկրացիների համար տուգանքը կկազմի 200-ից 400 հազար ռուբլի՝ գումարած արտաքսումը:
ՌԴ Պետդուման ընդունեց զորակոչային տարիքը մինչև 30 տարեկան բարձրացնելու օրենքը
Լրահոս
0