00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում․ Պուտին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նշել է, որ առաջարկվել է մի շարք ճշգրտումներ կատարել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման պայմանների սահմանման մասով:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ եթե հակառակորդը, սովորական զենք օգտագործելով, ծայրահեղ կրիտիկական սպառնալիք է ստեղծում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Միջուկային զսպման անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության ժամանակ:
«Մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել Ռուսաստանի և Բելառուսի՝ որպես Միութենական պետության մասնակցի դեմ ագրեսիայի դեպքում։ Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այս բոլոր հարցերը համաձայնեցված են, այդ թվում՝ եթե հակառակորդը, սովորական զենք օգտագործելով, ծայրահեղ սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ՌԴ-ն միշտ ձգտել է թույլ չտալ միջուկային զենքի և դրա բաղադրիչների տարածումը:
«Մենք միշտ բարձր պատասխանատվությամբ ենք մոտեցել նման հարցերին՝ քաջ գիտակցելով, թե ինչ վիթխարի ուժ ունի այդ զենքը, ձգտել ենք ամրապնդել գլոբալ կայունության միջազգային-իրավական բազան, թույլ չտալ միջուկային սպառազինությունների և դրանց բաղադրիչների տարածումը»,– ընդգծել է Պուտինը:
Սպառնալիքի դեպքում Իրանը կարող է փոխել միջուկային դոկտրինը. Խամենիի խորհրդական
ՌԴ նախագահը հայտարարել է, որ առաջարկվել է մի շարք ճշգրտումներ կատարել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման պայմանների սահմանման մասով:
Նրա խոսքով՝ միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմունքների նախագծում ընդլայնվել է երկրների և ռազմական դաշինքների կատեգորիան, լրացվել է ռազմական սպառնալիքների ցանկը:
«Հիմքերի նախագծում ընդլայնվել է այն պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց նկատմամբ միջուկային զսպում է իրականացվում, լրացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար միջուկային զսպման միջոցառումներ են իրականացվում»,-ասել է Ռուսաստանի նախագահը:
Սցենարները, որոնց դեպքում Ռուսաստանը տեսականորեն կարող է միջուկային զենք կիրառել, շարադրված են Ռուսաստանի ռազմական դոկտրինում և միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներում: Փաստաթղթերի համաձայն՝ դա հնարավոր է Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ ագրեսիայի կամ սովորական սպառազինությունների կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության բուն գոյությունը սպառնալիքի տակ է։
ԱՄՆ-ն փոփոխություններ է կատարում միջուկային զենքի ռազմավարության մեջ
Լրահոս
0