00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը դադարեցվել է

© Sputnik / Aram NersesyanՄիհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի հյուրանոցի գործունեությունը սեպտեմբերի 24-ին դադարեցվել է ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը, հայտնում են ԱՆ-ից:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։
Որոշման համաձայն՝ պետք է ամբողջությամբ դադարեցնել Ծաղկաձորում գտնվող հյուրանոցի շահագորոծւմն ու «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Հիշեցնենք` այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը դիմում է գրել, դուրս է եկել ՀՀԿ–ից, կուսակցություն է բացել և մի քանի օր հետո ընտրվել է նորաստեղծ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ։
Պողոսյանն արդեն 5 տարի է` ապրում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով։
Նա հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
ՌԴ–ից Միհրան Պողոսյանի արտահանձնման լուրը կատա՞կ էր. ինչ է կատարվել իրականում
2023 թվականի օգոստոսին դատախազությունը հայտնեց, որ նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Լրահոս
0