00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց

© SputnikԱրայիկ Բաբայան
Արայիկ Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Արայիկ Բաբայան
Բաժանորդագրվել
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել Արայիկ Բաբայանի` Արցախբանկում առկա հաշվեհամարին (22307035747800)։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Նախորդ տարի Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մարմնի 65% այրվածքներ ստացած ու հրաշքով ողջ մնացած պայմանագրային զինծառայող Արայիկ Բաբայանը ընտանիքի հոգսերը հոգալու համար գիշերներն է տնից դուրս գալիս, տաքսի քշում։
Դեմքի, ոտքերի, ձեռքերի շրջանում խոր այրվածքներ ստացած, ձեռքերի 8 մատների լուրջ վնասածք ստացած Արայիկն օգնում է տան միակ աշխատողին` հորը, որպեսզի 6–հոգանոց ընտանիքը քաղցած ու առանց տանիքի չմնա։
Արայիկը կնոջ` Վարսենիկի, երկու երեխաների (1.5 ու 4 տարեկան) ու ծնողների հետ ապրում է Ավանում վարձակալած բնակարանում։ Արցախում մեծ տուն կորցրած ընտանիքն այսօր մեծ դժվարությամբ է տան հոգսերը հոգում, որովհետև միայն 160 հազար դրամ բնակարանի վարձն է կազմում։
© Sputnik

Արայիկի կինն ու որդին

Արայիկի կինն ու որդին - Sputnik Արմենիա
1/2

Արայիկի կինն ու որդին

© Sputnik

Արայիկի մայրը

Արայիկի մայրը - Sputnik Արմենիա
2/2

Արայիկի մայրը

1/2

Արայիկի կինն ու որդին

2/2

Արայիկի մայրը

Արայիկի ծնողները թոշակառու են, հայրն աշխատում է հարևանությամբ գործող դպրոցում որպես սանտեխնիկ, 60.000 դրամ աշխատավարձ է ստանում։ Վարսենիկը մասնագիտությամբ բանասեր է, սակայն աշխատանք չի գտնում։ Մայրը ևս առանց աշխատանքի է մնացել։
«Այսօր մեզ համար ամեն ինչ խնդիր է։ Արցախում լավ եմ ապրել, ամեն ինչ ունեցել եմ, բայց այսօր ոչինչ չունեմ։ Ամենամեծ խնդիրը տունն է։ Պետական ծրագրի մասին լսեմ եմ, բայց չեմ ուզում հրաժարվել Արցախի քաղաքացիությունից։ Տուն գնալու հույսս չեմ ուզում կորցնել։ Բացի այդ, պետությունն ասում է` գնա սահմանամերձ գյուղեր, տուն ստեղծիր։ Ես էս վիճակում ո՞նց ապրեմ սահմանամերձ գյուղում. ո՛չ հող կարող եմ մշակել, ո՛չ անասուն պահել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արայիկը։
13 վիրահատություն տարած (այդ թվում` Իսպանիայում) տղամարդուն առաջիկայում դեռ 3-4-ն էլ սպասվում են։
«Ասում են` դեռ 1 տարի պետք է սպասեմ, մինչև սպիները լավանան։ Այլ երկրում վիրահատվել չեմ ուզում, մերոնք ավելի փորձառու են։ Ականջներս լրիվ այրվել են, պետք է փորձեն վերականգնել, բերանս չի բացվում, մատներիցս մեկը կռկված է, պետք է փորձեն ուղղել, գոնե այդ տեսքով չմնա»,– ասում է Արայիկը։
Նա շատ ծանր է տանում մարդկանց հայացքներն ու ավելորդ հարցերը, փորձում է խուսափել դրանցից։ Դա է պատճառը, որ միայն գիշերներն է տնից դուրս գալիս։
«Ես այսօր իմ երեխեքի համար եմ ապրում։ Որ մենակ լինեի, էսքան չէի պայքարի։ Մեկ–մեկ բժիշկներն ինձ տեսնում են, ասում են` դու ո՞նց ես ողջ մնացել։ Իրոք հրաշք է, որովհետև բժիշկներս կնոջս հույս չէին տվել։ Շատ եմ նեղվում, որ ընտանիքիս չեմ կարող վերցնել, մի տեղ գնալ, անգամ այգի, վայելել կյանքը»,– նշեց տղամարդը։
Պայթյունից մեկ տարի անց Արայիկն իրեն հուզող հարցերի պատասխանն այդպես էլ չի ստացել։ Նա մեղադրում է Արցախի իշխանություններին, որ նախապես իմանալով սպասվող բռնի տեղահանման մասին` չեն կազմակերպել այնպես, որ արցախցիները հավասարաչափ վառելիք ունենան։ Վերջին պահին ամեն ինչ անկազմակերպ է եղել, ինչն էլ հարյուրավոր զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել։
«Իրենք ժողովրդին թողել են անտեր, մարդիկ իրենց ընտանիքները փրկելու համար մոխիր են դարձել, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Էդքան հաշմանդամ մարդիկ մնացին, 1 տարի է անցել, ո՞ր մեկին են մի կոպեկով օգնել Արցախի ներկայիս իշխանությունները։ Անգամ մի անգամ իմ դուռը չեն բացել»,–ասաց նա։
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել Արայիկ Բաբայանի` Արցախբանկում առկա հաշվեհամարին (22307035747800)։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվեց 349 բուժառու, մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ։
Արցախից բռնի տեղահանված փոքրիկները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2024
Տուն օջախից հեռու․ արցախցիների փրկության առաջին կայանը՝ 1 տարի անց
Լրահոս
0