00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ծխախոտի մաքսանենգ ներկրման մասշտաբային սխեմա է բացահայտվել

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԾխախոտի գործարան
Ծխախոտի գործարան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2024
Ծխախոտի գործարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պետությանը վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են կրկնակի հատակով արկղերում թաքնված ծխախոտի մաքսանենգ ներկրման սխեմա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊԸ-ն անցյալ տարվա փետրվարին տարանցման հայտարարագրով հայտարարագրել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ, որտեղ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։
Պարզվել է, որ արտադրող ընկերության կողմից նշված ծխախոտները ՀՀ տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊԸ-ն ստանձնել է դրանց արտահանումը։ Առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման ծխախոտն իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88.864.800 ՀՀ դրամ։
Ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։ Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0