https://arm.sputniknews.ru/20240924/sdn-qnnum-e-sahmanazatman-handznazhvoghvovneri-kanvonakargi-sahmanadrakanutjan-harcy-81014452.html
ՍԴ–ն քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
ՍԴ–ն քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
Sputnik Արմենիա
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրել է` փաստաթղթում խնդիր տեսնելու դեպքում այն անպայման կարձանագրվի։ 24.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-24T11:36+0400
2024-09-24T11:36+0400
2024-09-24T13:18+0400
սահմանադրական դատարան
սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հանձնաժողով
արման դիլանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24601626_0:85:1600:985_1920x0_80_0_0_d5b5edfe0fea3354bdedede4cf05deb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը։Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հղի է ՀՀ–ի համար նոր զիջումներով. ՀՀԿՆիստի մեկնարկից առաջ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բարձր դատարանն իր խոսքը կասի` արդյոք կանոնակարգը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ։Հիշեցնենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։Ինչո՞ւ է շտապում իշխանությունը. Օրբելյանը` սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասինԿանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24601626_88:0:1512:1068_1920x0_80_0_0_278d4a665e8160ff497b9470ebd33360.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրական դատարան, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հանձնաժողով, արման դիլանյան
սահմանադրական դատարան, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հանձնաժողով, արման դիլանյան
ՍԴ–ն քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
11:36 24.09.2024 (Թարմացված է: 13:18 24.09.2024) ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրել է` փաստաթղթում խնդիր տեսնելու դեպքում այն անպայման կարձանագրվի։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը։
Նիստի մեկնարկից առաջ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բարձր դատարանն իր խոսքը կասի` արդյոք կանոնակարգը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ։
«Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածենք` կասենք` խնդիր չկար այդ փաստաթղթում»,– ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգի սահմանադրականությունը քննարկելուց առաջ լրագրողներին վստահեցրեց Արման Դիլանյանը։
Հիշեցնենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։