00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հղի է ՀՀ–ի համար նոր զիջումներով. ՀՀԿ

© Sputnik / Asatur YesayantsՀՀԿ գրասենյակը
ՀՀԿ գրասենյակը - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Բաժանորդագրվել
Կանոնակարգում կան կարգավորումներ, որոնք չափազանց վտանգավոր են, քանի որ դրանք Ադրբեջանին հնարավորություն են տալիս խուսափելու ԽՍՀՄ փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 2-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկելու է այդ փաստաթուղթը։
Ինչո՞ւ է շտապում իշխանությունը. Օրբելյանը` սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին
«Ըստ կանոնակարգի` կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.–ի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Այժմ, երբ Արցախը հայաթափված է, Ադրբեջանն արդեն իրեն թույլ է տալիս հրաժարվել Ալմա-Աթայի հռչակագրից՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Կանոնակարգում նաև նշվում է, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին: Նման կարգավորումը չափազանց վտանգավոր է, քանի որ այն Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափելու Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀԿ հայտարարությունում նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է կանոնակարգում հղում կատարեին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև 1988թ. հունվարի 12-ին կնքված «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» արձանագրությանը, եթե ցանկանում էին որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունել սահմանը ԽՍՀՄ փլուզման պահին։
Գործադիր մարմնում նման կարծիք ունեն, քանի որ 1988թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հենց այդ արձանագրության շնորհիվ հետ է բերել շուրջ 12 360 հա տարածք։ ՀՀԿ ԳՄ–ն վստահ է` Հայաստանի կառավարությունը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը և մտացածին փաստարկներ է հորինում 1988թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ այն դեպքում, երբ 1988թ.-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաև սահմանագծման ամբողջ գործընթացը, իսկ այդ գործընթացի համար միակ իրավասու մարմինները, ըստ ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ 1978թ. Սահմանադրությունների, բացառապես երկու հանրապետությունների կառավարություններն էին:
Անդրադառնալով կանոնակարգի 5-րդ հոդվածին` հայտարարությունում նշվում է, որ այն ելնում է հատվածական սահմանազատման գաղափարից, որը լրացուցիչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար:
«Սահմանազատման աշխատանքներն իրականացվում են ոչ թե սահմանագծի բոլոր առանձին հատվածների համար նախօրոք համաձայնեցված հերթականությամբ, այլ առանձին համաձայնեցված հատվածներով: Դա ակնհայտորեն հնարավորություն է տալու Ադրբեջանին սահմանազատման աշխատանքներն իրականացնել առաջին հերթին սահմանագծի այն հատվածներում, որոնք կարևոր են իր համար: Խոսքն այսպես կոչված անկլավների և էքսկլավների հետ կապված հարցի մասին է: Ըստ կանոնակարգի, յուրաքանչյուր հատվածի համար կազմված սահմանագծի անցման նկարագրությունով մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»,– ասված է հայտարարությունում։ ՀՀԿ Գործադիր մարմնի պնդմամբ` ՀՀ իշխանությունը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են ՀՀ անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը։
Վստահեցրել են` սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով։ Սահմանադրական դատարանը պարտավոր է լուրջ ուշադրություն դարձնել այս և այլ կարևոր հանգամանքներին։
Հայտնի է` երբ ՍԴ–ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը
Լրահոս
0