00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանի պայթյուններից հետո ԻՀՊԿ-ն իր անդամներին արգելել է կապի միջոցներ օգտագործել

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԶինծառայողներ
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2024
Զինծառայողներ
Բաժանորդագրվել
ԻՀՊԿ-ն մանրակրկիտ հետաքննություն է նախաձեռնել իր զինծառայողների և միջին ու բարձր օղակի սպաների նկատմամբ՝ նպատակ ունենալով հայտնաբերել, թե ովքեր են գումարային միջոցներ ստանում Իսրայելի հետ կապված կազմակերպություններից:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ. խմբ.) իր զինծառայողներին արգելել է կապի միջոցներ օգտագործել: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը ՝ հղում անելով Իրանի անվտանգության ծառայությունների իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԻՀՊԿ-ում ոչ միայն կապի միջոցների, այլև գրեթե բոլոր տեխնիկական սարքավորումների լայնածավալ ստուգում է սկսվել: Միջադեպերը մտահոգել են ղեկավարությանը, որը «Հզբոլլահ» շարժումից խնդրել է փորձաքննության արդյունքները, ինչպես նաև պայթած սարքերի մի քանի նմուշ:
Աղբյուրներից մեկը նշել է, որ ԻՀՊԿ-ն նաև մանրակրկիտ հետաքննություն է նախաձեռնել իր զինծառայողների և միջին և բարձր օղակի սպաների նկատմամբ՝ նպատակ ունենալով հայտնաբերել, թե ովքեր են գումար ստանում Իսրայելի հետ կապված կազմակերպություններից:

«Ստուգվում են ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում նրանց պատկանող բանկային հաշիվները, նրանց և ընտանիքների ուղևորությունների պատմությունը»,-նշել է աղբյուրը:

Սեպտեմբերի 22-ին ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ իսրայելական 12 գործակալներից բաղկացած ցանց է բացահայտել Իրանում: Գերատեսչության տվյալներով՝ նրանք երկրի ազգային անվտանգության խաթարմանն ուղղված ակցիաներ էին ծրագրել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ:
Լրահոս
0