https://arm.sputniknews.ru/20240923/israjeli-hajfa-qaghaqum-20-tarum-arajin-angam-irakan-hrtirajin-tagnap-e-hajtararvel-81007405.html
Իսրայելի Հայֆա քաղաքում 20 տարում առաջին անգամ իրական հրթիռային տագնապ է հայտարարվել
Իսրայելի Հայֆա քաղաքում 20 տարում առաջին անգամ իրական հրթիռային տագնապ է հայտարարվել
Sputnik Արմենիա
Իսրայելի կառավարությունը երկրում 48 ժամով հատուկ դրություն է մտցրել։ 23.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-23T22:25+0400
2024-09-23T22:25+0400
2024-09-23T22:27+0400
իսրայել
հայֆա
օդային տագնապ
հրթիռակոծություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/17/81006993_0:0:1276:718_1920x0_80_0_0_39f1fb442a2c8b635a83d0c4e4194cbd.jpg
Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում 2006 թվականից ի վեր առաջին անգամ իրական հրթիռային տագնապ է հայտարարվել։ «Հըզբոլլահ» շարժման հաղորդմամբ` խոշոր տրամաչափի հրթիռներով հարձակում է իրականացվել իսրայելական քաղաքի վրա։Միևնույն ժամանակ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել երկրում 48 ժամով հատուկ դրություն մտցնելուն։ Կառավարությանն ու բանակին լայն լիազորություն է տրվել «կյանքեր փրկելու համար անհրաժեշտ հրահանգների հրապարակման» համար. պատսպարվել թաքստոցներում, արգելել հավաքները, սահմանափակել աշխատանքային գործունեությունը և այլն։Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
իսրայել
հայֆա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/17/81006993_60:0:1017:718_1920x0_80_0_0_cc5ac6d81c6f5e7d0fbe24709acff5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հայֆա, օդային տագնապ, հրթիռակոծություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
իսրայել, հայֆա, օդային տագնապ, հրթիռակոծություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Իսրայելի Հայֆա քաղաքում 20 տարում առաջին անգամ իրական հրթիռային տագնապ է հայտարարվել
22:25 23.09.2024 (Թարմացված է: 22:27 23.09.2024) Իսրայելի կառավարությունը երկրում 48 ժամով հատուկ դրություն է մտցրել։
Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում 2006 թվականից ի վեր առաջին անգամ իրական հրթիռային տագնապ է հայտարարվել։ «Հըզբոլլահ» շարժման հաղորդմամբ` խոշոր տրամաչափի հրթիռներով հարձակում է իրականացվել իսրայելական քաղաքի վրա։
Ականատեսները սոցցանցերում գրում են, որ տագնապի ազդանշաններ են հնչում ամբողջ քաղաքում, մարդիկ թաքնվում են թաքստոցներում։
Միևնույն ժամանակ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել երկրում 48 ժամով հատուկ դրություն մտցնելուն։ Կառավարությանն ու բանակին լայն լիազորություն է տրվել «կյանքեր փրկելու համար անհրաժեշտ հրահանգների հրապարակման» համար. պատսպարվել թաքստոցներում, արգելել հավաքները, սահմանափակել աշխատանքային գործունեությունը և այլն։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։