00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյունաբերության աճ, թե անկում. ի՞նչ է ակնկալվում մինչև տարեվերջ. տնտեսագետը վերլուծում է

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցՈսկու ձուլակտորներ
Ոսկու ձուլակտորներ - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2024
Բաժանորդագրվել
Լիլիա Ամիրխանյանի գնահատականով` արտահանման անգամներով աճն առանց վերարտահանման գործոնի իրականում անկումային է։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այն, որ վերամշակող արդյունաբերությունը բավականին մեծ աճ է արձանագրել 2024 թ. 7 ամսվա տվյալներով, ընդամենը վիճակագրական ամրագրումն է տեղի ունեցող հոսքերի, որոնց առավելապես նպաստել է ոսկու վերարտահանումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թ. առաջին 7 ամսում գրանցվել է վերամշակող արդյունաբերության արտադրության աճ․ այն կազմել է 23,6%՝ գերազանցելով 1,1 տրլն դրամը կամ մոտ 2,8 մլրդ դոլարը։ Հիմնական ծավալը՝ 27,9 %, բաժին է ընկել հիմնական մետաղների արտադրությանը․ ցուցանիշը կազմել է 322,3 մլրդ դրամ։
«Ոսկու վերարտահանումն ապահովել է ընդհանուր մշակող արդյունաբերության բավականին տպավորիչ երկնիշ աճի վիճակագրություն, սակայն տնտեսության իրական հատվածում, ցավոք սրտի, բավականին լուրջ խնդիրներ ունենք։ Պատահական չէ, որ, օրինակ` սննդամթերքի, խմիչքի, հագուստի և շատ այլ ենթաճյուղերի արտադրությունը երկար ժամանակ անկումային է»,– ընդգծեց տնտեսագետը։
Ըստ նրա, ստացվում է` մշակող արդյունաբերության կուտակային աճը տպավորիչ է ի հաշիվ արտաքին ժամանակավոր գործոնի` ոսկու վերարտահանման, մինչդեռ մեր տեղական ավանդական արտադրական ուղղություններն անկումային ցուցանիշներ են արձանագրում։
«Վիճակագրությունն, ըստ էության, չի ստում. վիճակագրությունն ընդամենը տեղի ունեցող հոսքերի թվերով ամրագրումն է, իսկ հոսքերը ցույց են տալիս աճ»,– ընդգծեց Ամիրխանյանը։
Ըստ նրա` հասկանալու համար, թե տնտեսության իրական հատվածում առկա խնդիրներն ինչպիսի մակրոտնտեսական և երկարաժամկետ ազդեցություն կարող են ունենալ ապագայում, պարզապես պետք է հիշել, որ մեր տեղական արտադրության շատ ապրանքներ նաև մեր արտահանման ավանդական ուղղություններն են, որոնք այսօր որոշակի խնդիրների առաջ են կանգնած։
Տնտեսագետը հիշեցնում է` արտահանման` անգամներով աճն առանց վերարտահանման գործոնի իրականում անկումային է։
Ովքեր են արտահանման/ներմուծման առաջատարները. Հայաստանի վիճակագրությունը
«Այսինքն, վիճակագրորեն ունենք արտահանման աճ, սակայն այն ապրանքները, որոնք արտադրվում են մեր երկրում, ստեղծում են հավելյալ արժեք, աշխատատեղեր, զբաղվածություն, կայուն եկամուտ, անկում են ապրում։ Երբ ոսկու վերարտահանումը գնալով պակասի, մենք կկանգնենք տխուր պատկերի առջև»,– նշեց տնտեսագետը։
Ըստ նրա` 2022 թվականից սկսած` ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, մեր տնտեսությունը ենթարկվեց դրական շոկերի, որոնց արդյունքում հիմնական կապիտալն ուղղորդվեց դեպի այն ուղղություններ, որոնք այդ պահին ավելի շահավետ էին, օրինակ` ոսկու վերամշակում և արտահանում։ Արդյունքում, մեր տեղական ավանդական արտադրական ուղղությունները, որոնք առավել կայուն ու երկարաժամկետ աճ կարող էին ապահովել, աչքաթող արվեցին։
«Այս դեպքում առավել քան երբևէ մեծ ուշադրություն պետք է դարձվեր տեղական արտադրանքի ծավալների մեծացմանն ու հզորացմանը, ինչպես նաև` քաղաքականություն մշակվեր, որպեսզի կարողանային հնարավորինս մեղմել ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքում մեր տնտեսության համար ստեղծված ժամանակավոր դրական շոկերի` հետագա բացասական հետևանքները»,– նկատեց Ամիրխանյանը։
Մինչև տարեվերջ, ըստ նրա, եթե պետությունը խելամիտ որևէ միջամտություն չանի` իրական ծավալների հասցնելու մեր արտադրությունն ու արտահանումը, ապա պատկերն ավելի անմխիթար կլինի, և այս անգամ վիճակագրությունն անգամ «չի փրկի»։
Այս ֆոնին, Ամիրխանյանի խոսքով, էլ ավելի մտահոգիչ կանխատեսումների տեղիք է տալիս նաև ՀՀ դրամի արժևորումը, որն ուղիղ հարվածում է արտահանողների բիզնեսին, նպաստում ներմուծման ծավալների մեծացմանը, ինչն էլ իր հերթին մրցակցության լուրջ խնդիր է առաջացնում տեղական արտադրանքի համար։
Լրահոս
0