https://arm.sputniknews.ru/20240921/comedy-cluby-chi-pakvum-shvoun-patrastvum-e-20-rd-eterashrjanin-80940110.html
«Comedy Club»–ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին
«Comedy Club»–ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին
Sputnik Արմենիա
Դեռ սեպտեմբերի սկզբին Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը կվերագործարկվի։ 21.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-21T15:50+0400
2024-09-21T15:50+0400
2024-09-21T15:51+0400
comedy club
շոու
https://cdn.am.sputniknews.ru/img/1448/41/14484166_0:165:1600:1065_1920x0_80_0_0_c0dad9e05be70359ae691fb20ffe0305.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ «Comedy Club» հումորային շոուն չի փակվում։ Հաղորդման եթերում այս մասին հայտարարել են Գարիկ Խարլամովը և Պավել Վոլյան` նշելով, որ պատրաստվում են 20-րդ եթերաշրջանին։Նշենք, որ սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ-մեդիա» ընկերությունը (որին պատկանում է ТНТ հեռուստաալիքը) տարածել էր նախագծի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի հայտարարությունը, որում ասված էր՝ «Comedy Club»-ը փակվում է։Սեպտեմբերին «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը կվերագործարկվի։ Նա նշել էր, որ Խարլամովը հսկայական թվով նոր գաղափարներ է առաջարկել, որոնք վերաբերում են բեմին, երաժշտությանը, բովանդակության, հին, նոր ռեզիդենտներին, բուն հումորին։«Comedy Club»-ի առաջին թողարկումը կայացել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Հաղորդումը երկու ՏԷՖԻ–ի է արժանացել։ Տարբեր ժամանակներում շոուի հաղորդավարներ են եղել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Թիմուր Բատրուտդինովը, Գարիկ Խարլամովը և Անդրեյ Բեբուրիշվիլին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1448/41/14484166_104:0:1524:1065_1920x0_80_0_0_b5e924859d617100e11ce7c8d099af6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
comedy club, շոու
«Comedy Club»–ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին
15:50 21.09.2024 (Թարմացված է: 15:51 21.09.2024) Դեռ սեպտեմբերի սկզբին Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը կվերագործարկվի։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ «Comedy Club» հումորային շոուն չի փակվում։ Հաղորդման եթերում այս մասին հայտարարել են Գարիկ Խարլամովը և Պավել Վոլյան` նշելով, որ պատրաստվում են 20-րդ եթերաշրջանին։
«Այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է։ Հրաժեշտ հին «Comedy Club»-ին: Եվ բարև, «Comedy Club»-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան»,- ասել են նրանք հեռուստաշոուի թողարկման սկզբում։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ-մեդիա» ընկերությունը (որին պատկանում է ТНТ հեռուստաալիքը)
տարածել էր նախագծի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի հայտարարությունը, որում ասված էր՝ «Comedy Club»-ը փակվում է։
Սեպտեմբերին «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը կվերագործարկվի։ Նա նշել էր, որ Խարլամովը հսկայական թվով նոր գաղափարներ է առաջարկել, որոնք վերաբերում են բեմին, երաժշտությանը, բովանդակության, հին, նոր ռեզիդենտներին, բուն հումորին։
«Comedy Club»-ի առաջին թողարկումը կայացել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Հաղորդումը երկու ՏԷՖԻ–ի է արժանացել։ Տարբեր ժամանակներում շոուի հաղորդավարներ են եղել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Թիմուր Բատրուտդինովը, Գարիկ Խարլամովը և Անդրեյ Բեբուրիշվիլին։