https://arm.sputniknews.ru/20240921/bajdenn-anhamber-spasum-e-pashinjani-het-ashkhatelun-80938799.html
Բայդենն անհամբեր սպասում է Փաշինյանի հետ աշխատելուն
Բայդենն անհամբեր սպասում է Փաշինյանի հետ աշխատելուն
Sputnik Արմենիա
Ջո Բայդենը բացեիբաց հայտարարել է, որ ԱՄՆ–ն կաջակցի Հայաստանի դիվերսիֆիկացմանն այն ոլորտներում, որոնցով ՀՀ–ն կապված է Ռուսաստանի հետ։ 21.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-21T15:23+0400
2024-09-21T15:23+0400
2024-09-21T15:23+0400
ամն
հայաստան
նիկոլ փաշինյան
ջո բայդեն
անկախություն
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/11/71222388_0:84:1600:984_1920x0_80_0_0_f6a8dc096f90c46c245a29c2cca9b693.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն անհամբեր սպասում է Հայաստանի հետ աշխատելուն։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ՀՀ անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում։Նա նշել է, որ Հայաստանն ու ԱՄՆ–ն աշխատում են, որպեսզի հայ–ամերիկյան հարաբերությունները հասնեն ռազմավարական գործընկերության։«Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում»,– գրել է Բայդենը:Նրա խոսքով` ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/11/71222388_89:0:1512:1067_1920x0_80_0_0_93cf354b1f255769b7ed661dd50072b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, նիկոլ փաշինյան, ջո բայդեն, անկախություն, անկախության օր
ամն, հայաստան, նիկոլ փաշինյան, ջո բայդեն, անկախություն, անկախության օր
Բայդենն անհամբեր սպասում է Փաշինյանի հետ աշխատելուն
Ջո Բայդենը բացեիբաց հայտարարել է, որ ԱՄՆ–ն կաջակցի Հայաստանի դիվերսիֆիկացմանն այն ոլորտներում, որոնցով ՀՀ–ն կապված է Ռուսաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն անհամբեր սպասում է Հայաստանի հետ աշխատելուն։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ՀՀ անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում։
Նա նշել է, որ Հայաստանն ու ԱՄՆ–ն աշխատում են, որպեսզի հայ–ամերիկյան հարաբերությունները հասնեն ռազմավարական գործընկերության։
«Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում»,– գրել է Բայդենը:
Նրա խոսքով` ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»,– եզրափակել է Բայդենը:
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։