00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անահի՞տն է, թե՞ ոչ. Երևանում արդեն կարելի է տեսնել Բրիտանական թանգարանի հայտնի ցուցանմուշը

Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրություն է մեկնարկել, որի գլխավոր ցուցանմուշը Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքն է։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը կշարունակվի 6 ամիս։
Պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը առաջին անգամ ցուցադրվում են Հայաստանում։
«Մեզ համար սա նշանակալի իրադարձություն է։ Ի վերջո, մեր գիտակցության մեջ վաղուց և ամուր հաստատվել է, որ բրոնզե արձանի բեկորները պատկանում են հենց հայոց պտղաբերության աստվածուհուն։ Մյուս կողմից` Բրիտանական թանգարանից Երևան արվեստի գործի տեղափոխումը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը ևս այն կապում է մեր մշակույթի հետ»,- ցուցադրության բացման ժամանակ ասաց Պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Զոհրաբյանը։
Նա հավելեց՝ Բրիտանական թանգարանն առհասարակ հազվադեպ է համաձայնում տեղափոխել իր ցուցանմուշները:
© SputnikԱնահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը և ձեռքը
Богиня Анаит - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2024
Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը և ձեռքը
Արձանի բեկորները հայտնաբերվել են թուրք գյուղացու կողմից 1870-ականներին Սադակ բնակավայրի մոտ (հնում՝ պատմական Հայաստանի Փոքր Հայքի Սատաղ բնակավայր)՝ Երզնկա (գտնվում էր պատմական Եկեղյաց գավառում) քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Բրոնզաձույլ բեկորները մի քանի անգամ վերավաճառել են, մինչև որ ի վերջո այն Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։
Ինչո՞ւ են հետազոտողները կարծում, որ գտնվածը Անահիտ աստվածուհու գլուխն է։
Երզնկան հեթանոսական ժամանակներում պտղաբերության, մայրության աստվածուհու պաշտամունքի կենտրոնն էր։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այստեղ էր Անահիտ աստվածուհուն նվիրված, ամբողջովին ոսկուց պատրաստված նրա գլխավոր սրբավայրը, ինչի պատճառով էլ այս գավառը կոչվել է ժամանակին Անահտական։ Այն, որ բրոնզաձույլ արձանի բեկորներն այս վայրում են հայտնաբերվել, շատ հետազոտողների հիմք են տալիս ենթադրելու, որ արձանը, անկախ կատարման ոճից և այն հանգամանքից, թե ով է հեղինակը, այնուամենայնիվ, նվիրված է հենց հայոց Անահիտ աստվածուհուն։
Զոհրաբյանի խոսքով՝ արձանը պատրաստված է մ․թ․ա 4-րդ դարում հայտնի հույն քանդակագործ Պրաքսիտելեսի կերտած Կնիդոսյան Աֆրոդիտեի ոճով։ Այդ իսկ պատճառով այն ամենուր, այդ թվում ՝ Բրիտանական թանգարանում, ներկայացված է որպես Աֆրոդիտե։
«Անշուշտ, արվեստի այս գործն արտացոլում է Պրաքսիտելեսի դպրոցը։ Մենք չգիտենք, թե ով է այս ստեղծագործության հեղինակը՝ հույները, հռոմեացիները, թե հայերը։ Բայց Հայաստանի տարածքում, այն էլ Անահիտի պաշտամունքի վայրում այն հաստատ պատահական չէր կարող հայտնվել։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մեր նախնիները լավ ծանոթ էին իրենց ժամանակի գլուխգործոցներին։ Ավելին` նրանք կարող էին ըստ արժանվույն գնահատել դրանք, բերել և ցուցադրել իրենց տաճարներում, պալատներում»,- ընդգծեց մասնագետը։
Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ հայերը հելլենիստական աշխարհի քաղաքակրթության մի մասն էին։
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը կշարունակվի 6 ամիս։ Հայաստանի կառավարությունը մոտ 15,7 մլն դրամ է հատկացրել ցուցադրության համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև փոխառության պայմանագիրն այս տարվա փետրվարի 2-ին ստորագրեց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Բրիտանական կողմն իր ստորագրությունն ավելի վաղ էր դրել:
Լրահոս
0