https://arm.sputniknews.ru/20240920/ukrainakan-drvony-gvorlvovkajum-harvatsel-e-bernatarin-zvohvel-e-2-khaghagh-bnakich-80912271.html
Ուկրաինական անօդաչուն Գորլովկայում հարվածել է բեռնատարին. զոհվել է 2 խաղաղ բնակիչ
Ուկրաինական անօդաչուն Գորլովկայում հարվածել է բեռնատարին. զոհվել է 2 խաղաղ բնակիչ
Sputnik Արմենիա
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Այն ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։ 20.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-20T17:25+0400
2024-09-20T17:25+0400
2024-09-20T17:28+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ռուսաստան
գորլովկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65035388_0:235:1601:1135_1920x0_80_0_0_cbd073503c422c36301eb75a17037d54.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ն Գորլովկայի կենտրոնում հարվածել է բեռնատարին․ զոհվել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։Զոհվածերից մեկի եղբայրը լրագրողներին պատմել է, որ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի զոհ են դարձել շինանյութ տեղափոխող մեքենայի վարորդն ու ուղևորը:Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ ժամը 8.15-ին ուկրաինական անօդաչուն Գորլովկայի կենտրոնական հատվածում մեկ զինամթերք է նետել:Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Գորլովկան ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։ Նախքան Դոնբասում հակամարտության սկսվելն այնտեղ բնակվել է ավելի քան 250 հազար մարդ:Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակելՌուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, Պուտինի խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
գորլովկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65035388_0:0:1601:1200_1920x0_80_0_0_addb4f4e292875914d0787a3a0ba81f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռուսաստան, գորլովկա
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռուսաստան, գորլովկա
Ուկրաինական անօդաչուն Գորլովկայում հարվածել է բեռնատարին. զոհվել է 2 խաղաղ բնակիչ
17:25 20.09.2024 (Թարմացված է: 17:28 20.09.2024) Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Այն ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ն Գորլովկայի կենտրոնում հարվածել է բեռնատարին․ զոհվել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Ուկրաինայի զինված կազմավորումների անօդաչու թռչող սարքի՝ Գորլովկայի կենտրոնում բեռնատարին հարվածելու հետևանքով երկու խաղաղ քաղաքացի է զոհվել», - նշել է քաղաքապետը:
Զոհվածերից մեկի եղբայրը լրագրողներին պատմել է, որ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի զոհ են դարձել շինանյութ տեղափոխող մեքենայի վարորդն ու ուղևորը:
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ ժամը 8.15-ին ուկրաինական անօդաչուն Գորլովկայի կենտրոնական հատվածում մեկ զինամթերք է նետել:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Գորլովկան ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։ Նախքան Դոնբասում հակամարտության սկսվելն այնտեղ բնակվել է ավելի քան 250 հազար մարդ:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, Պուտինի խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։