00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2024
Ռուբեն Վարդանյան
Բաժանորդագրվել
Ադրբեջանցի քննիչները հարցաքննության ժամանակ հարցրել են Ռուբեն Վարդանյանի կարծիքը Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց մեկնաբանությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։
Նշենք, որ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին և ասել, որ չի հասկանում, թե ինչու Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ով էր նրան գործուղել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ։
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է` Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց ձևաչափով փոխանցել իր խոսքը։
«Առաջին հերթին յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է` ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից։ Երկրորդը` եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում ես անգամ հիմա եմ պատրաստ իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում պատասխանել նրա ցանկացած հարցի»,– Բաքվի բանտից ասել է Վարդանյանը։
Նա Փաշինյանին նաև հիշեցրել է, որ 2018թ. գարնանը, երբ առաջին անգամ գործընկերներով, 4 հոգով հանդիպել էին նրա հետ, իր գործունեության և նպատակների մասին մի քանի կետ է ներկայացրել։
Վարդանյանը տարիներ առաջ Փաշինյանին հստակ ասել է, որ ինքն ու իր գործընկերները չեն ցանկանում ու չեն միջամտի Հայաստանի քաղաքականությանը, զբաղվելու են բարեգործությամբ` անկախ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից: Նա այդ ժամանակ նաև շեշտել է, որ միակ բանը, որ կարող է փոխել իր այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:
Բարերարը, պատասխանելով ՀՀ վարչապետին, նաև նշել է, որ 2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքն իր համար շրջադարձային եղան, ինչի մասին բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել է:
Վարդանյանն ընդգծել է` հավատում է, որ հայ ժողովուրդը, չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, կկարողանա հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Լրահոս
0