https://arm.sputniknews.ru/20240920/mvoskvan-husvov-eerevany-khaskana-aranc-rd-i-ukrainakan-banadzeveri-animast-linely-80887769.html
Մոսկվան հուսով է` Երևանը կհասկանա առանց ՌԴ-ի «ուկրաինական բանաձևերի» անիմաստ լինելը
Մոսկվան հուսով է` Երևանը կհասկանա առանց ՌԴ-ի «ուկրաինական բանաձևերի» անիմաստ լինելը
Sputnik Արմենիա
Զախարովան ընդգծել է, որ հակամարտության լուծումն առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է: 20.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-20T13:28+0400
2024-09-20T13:28+0400
2024-09-20T15:08+0400
ռուսաստան
հայաստան
ուկրաինա
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80879657_0:0:2560:1440_1920x0_80_0_0_5eef06da8fb58933b791218e4674cd0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Երևանում գիտեն «խաղաղության ուկրաինական բանաձևի» հետ կապված այս կամ այն հանդիպումների վերաբերյալ ռուսական դիրքորոշման մասին և իրատեսորեն են գնահատում նման արկածախնդրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց համաժողովին։Նրա խոսքով` նման հավաքների բոլոր մասնակիցները պետք է հաշվի առնեն, որ հակամարտության լուծումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության, այդ հանգամանքն անիմաստ ու անպտուղ է դարձնում նման հանդիպումները։ՌԴ–ն տվյալներ ունի ուկրաինական զինուժի համակենտրոնացման ճամբարների մասին. ԱԳՆՆա նաև ընդգծել է, որ նմանատիպ դատողություններ են հնչել արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից Երևանում կայացած միջազգային համաժողովի ժամանակ:Անդրադառնալով կոնկրետ այն միջոցառմանը, որին մասնակցել է Արմեն Գրիգորյանը (պարենային անվտանգության վերաբերյալ առցանց համաժողով)` Զախարովան շեշտել է, որ եթե մարդիկ հետաքրքրված են պարենային անվտանգությամբ, նրանց պետք է հետաքրքրի սեփական երկրի պարենային անվտանգությունը։«Գուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ` Հայաստան հասնող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Գուցե ավելի լավ կլիներ, որ ՌԴ–ի՞ հետ կապի դուրս գային սեփական պարենային անվտանգությունը քննարկելու համար։ Դա ազնիվ կլիներ, հարգալից: Ոչ թե ինչ–որ մեքենայություններով զբաղվել նրանց թիկունքում, ովքեր քեզ նաև կերակրում են և ապահովում քո պարենային անվտանգությունը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10–ին, Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդաժողովներն իմաստ չունեն առանց Ռուսաստանի մասնակցության:Անհարգալից վերաբերմունք ՀՀ–ի նկատմամբ. Զախարովան՝ Սեժուրնեի հայտարարության մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80879657_320:0:2240:1440_1920x0_80_0_0_890eef8077b32e2b28063f0290b3e6c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ուկրաինա, մարիա զախարովա
ռուսաստան, հայաստան, ուկրաինա, մարիա զախարովա
Մոսկվան հուսով է` Երևանը կհասկանա առանց ՌԴ-ի «ուկրաինական բանաձևերի» անիմաստ լինելը
13:28 20.09.2024 (Թարմացված է: 15:08 20.09.2024) Զախարովան ընդգծել է, որ հակամարտության լուծումն առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Երևանում գիտեն «խաղաղության ուկրաինական բանաձևի» հետ կապված այս կամ այն հանդիպումների վերաբերյալ ռուսական դիրքորոշման մասին և իրատեսորեն են գնահատում նման արկածախնդրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց համաժողովին։
«Մենք պարբերաբար տեղեկացնում ենք հայկական կողմին, շփումների մեջ ենք։ Մենք կարծում էինք, որ Երևանում շատ լավ հասկանում են, որ նման մտերմիկ հավաքները ոչ մի կապ չունեն քաղաքական կարգավորում գտնելու, խաղաղություն հաստատելու հետ»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` նման հավաքների բոլոր մասնակիցները պետք է հաշվի առնեն, որ հակամարտության լուծումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության, այդ հանգամանքն անիմաստ ու անպտուղ է դարձնում նման հանդիպումները։
Նա նաև ընդգծել է, որ նմանատիպ դատողություններ են հնչել արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից Երևանում կայացած միջազգային համաժողովի ժամանակ:
Անդրադառնալով կոնկրետ այն միջոցառմանը, որին մասնակցել է Արմեն Գրիգորյանը (պարենային անվտանգության վերաբերյալ առցանց համաժողով)` Զախարովան շեշտել է, որ եթե մարդիկ հետաքրքրված են պարենային անվտանգությամբ, նրանց պետք է հետաքրքրի սեփական երկրի պարենային անվտանգությունը։
«Գուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ` Հայաստան հասնող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Գուցե ավելի լավ կլիներ, որ ՌԴ–ի՞ հետ կապի դուրս գային սեփական պարենային անվտանգությունը քննարկելու համար։ Դա ազնիվ կլիներ, հարգալից: Ոչ թե ինչ–որ մեքենայություններով զբաղվել նրանց թիկունքում, ովքեր քեզ նաև կերակրում են և ապահովում քո պարենային անվտանգությունը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10–ին, Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդաժողովներն իմաստ չունեն առանց Ռուսաստանի մասնակցության: