00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարևանների անվտանգությունից մինչև ցուրտ ձմեռներ. Դավթյանը` ՀՀ–ի էներգետիկ վտանգների մասին

© Sputnik / Aram NersesyanՎահե Դավթյան
Վահե Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2024
Բաժանորդագրվել
էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը չի բացառում, որ մոդուլային ատոմակայանի մասին վարչապետի հիշատակած «ռազմավարական» որոշումը ՀՀ իշխանությունների հերթական զիջումն է Թուրքիային ու Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մոդուլային ատոմակայանների անվտանգության մասին շատ վաղ և անհիմն է խոսել, քանի որ դրանք աշխարհում դեռ հավուր պատշաճի շահագործման չեն հանձնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ը ռազմավարական որոշում է կայացրել, որ պետք է ունենա փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Որոշման աենակարևոր հիմնավորումն, ըստ Փաշինյանի, անվտանգությունն է։ Մասնագետներն ասել են, որ մոդուլյար ատոմակայանի վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, և, եթե մոդուլյար ատոմակայանի ներսում վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում։

«Քաջ հայտնի է, որ աշխարհում դեռևս որևէ մոդուլային ատոմակայան հավուր պատշաճի շահագործման չի հանձնվել` բացառությամբ 2 նախագծերի, որոնք արդեն կյանքի են կոչվել ՌԴ–ում ու Չինաստանում։ Այն էլ` իրենց հեռավոր բնակավայրեր և որոշ արտադրական-արդյունաբերական նշանակություն ունեցող տարածքներ էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ Որպեսզի մենք գնահատենք այդ կայանի սեյսմակայունությունը, սեյսմիկ վտագների հաղթահարման պոտենցիալը, մենք պետք է հիմնվենք որոշակի նախադեպային փորձի վրա, որը պարզապես գոյություն չունի»,– արձանագրում է Դավթյանը։

Փորձագետը նաև հիշեցնում է, որ այս գործընթացը Հայաստանը տանում է ԱՄՆ–ի հետ, մինչդեռ, այդ երկիրը առ այսօր ոչ միայն չունի գեթ մեկ մոդուլային ատոմակայան, այլև 1979 թ–ից ի վեր, երբ տեղի ունեցավ Թրիմայլ Այլենդի (Three Mile Island) ատոմակայանի վթարը, ԱՄՆ–ն խաղաղ ատոմի ոլորտում որևէ նախագիծ չի իրականացրել։
Վահե Դավթյանը չի բացառում, որ այս «ռազմավարական» որոշումը ՀՀ իշխանությունների կողմից հերթական զիջումն է «հարևան երկրներին»` հիշեցնելով, որ 1994թ–ից վեր, երբ շահագործվեց Մեծամորի ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկը, այն համաշխարհային ամենատարբեր հարթակներում պարբերաբար թիրախավորվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից` չնայած այն հանգամանքին, որ ատոմակայանի վերազինումից հետո ՄԱԳԱՏԷ–ն դրական եզրակացություն է տվել կայանքի անվտանգությանը։
«Եթե հստակ ասեմ` սա, իհարկե, նահանջողական հռետորաբանություն է, որը հարիր չէ մի երկրի, որն ունի խաղաղ ատոմի զարգացման բավական հարուստ փորձ ու անվտանգ պատմություն»,– ասում է Դավթյանը` խոսելով ՀՀ վարչապետի հայտարարության` հարևանների անվտանգության մասին հատվածի մասին։

Ադրբեջանական գազով ռուսական կամ իրանական գազը դուրս է մղվելու ՀՀ–ից

Խոսելով ՀՀ էներգետիկ անկախացման ու էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացիայի մասին` Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանն ապագայում գազ կներկրի Ադրբեջանից։
Հարցը քաղաքական հռետորաբանությունից տեղափոխելով տեխնիկական դաշտ` Վահե Դավթյանը նախ հիշեցնում է, որ Հայաստանը մեծ շուկա չէ, և առկա ռեսուրսները միանգամայն բավարարում են մեր երկրի պահանջարկը։
«Հայաստանը տարեկան սպառում է առավելագույնը 2.4- 2.5 մլդ խմ բնական գազ, որի առյուծի բաժինը մատակարարվում է ՌԴ–ից` Հյուիսային գազամուղով։ Դրանից բացի մենք ունենք իրանական գազամուղ, որի ամբողջ թողունակությունը 2.3 մլրդ է, այսինքն` միանգամայն բավարար է, որ Հայաստանն անգամ Հյուսիսային գազամուղի պարալիզացման պարագայում չունենա որևէ խնդիր գազի մատակարարումների հետ։ Բայց Իրան–Հայաստան գազամուղն այժմ օգտագործվում է մաքսիմում 25 տոկոսով։ Ստացվում է` իրանական ուղղությունը թողած, որն ամբողջությամբ յուրացված չէ, հայկական կողմը խոսում է նոր գազային մայրուղիների ձևավորման մասին»,– արձանագրում է փորձագետը` հավելելով, որ ադրբեջանական գազի մատակարարման պայմանավորվածությունների ֆոնին տեղի է ունենալու ռուսական կամ իրանական գազի դուրսմղում ՀՀ-ից, և ավելանալու է կախվածությունը Ադրբեջանից ու Թուրքիայից։

Շնորհակալություն հայտնենք ամերիկացի պաշտոնյային` անկեղծության համար

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն օրերս իր ելույթում ասել է, որ Մոսկվայի «կախվածության բեռից» ազատվելու համար «հայերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ» անցկացնել: Թե ինչ նկատի ունի «ցուրտ ձմեռներ» ասելով` Բաերը չի մանրամասնել, փոխարենը խոստացել է, որ Վաշինգտոնն այդ պարագայում իր հերթին պետք է տևական աջակցություն ցուցաբերի Հայաստանին։
Վահե Դավթյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ամերիկացի դիվանագետի այս հայտարարությունը ևս ռուսական գազից հրաժարվելու համատեքստում է, և ԱՄՆ–ը մեզ, ըստ էության, բացահայտ ասում է. «ռուսական գազից, եթե հրաժարվեք, ցուրտ ձմեռներ եք անցկացնելու»։
«Պետք է շնորհակալություն հայտնենք ամերիկացի այդ պաշտոնյային` նման անկեղծության համար, որովհետև դրանք հենց այն խոսքերն են, որոնք ամբողջությամբ արտացոլում են իրողությունները և ցույց են տալիս, թե որքանով է Հայաստանն իրականում կախված Ռուսաստանից մատակարարվող գազից»,– ասաց Դավթյանը` պարզաբանելով, որ խոսքը ոչ միայն հարցի տեխնիկական կողմի` գազատարի մասին է, այլև ֆինանսական, քանի որ ռուսական գազը Հայաստան է մատակարարվում շուկայականից մի քանի անգամ ցածր գնով։
«Ցուրտ ձմեռների» սպառնալիք և ռազմական օգնության խոստում. ի՞նչ է ուզում ԱՄՆ–ն Հայաստանից
«Եվ այս հայտարարությունն առավել քան օբյեկտիվ է ու ցույց է տալիս, որ եթե Հայաստանն, այնուամենայնիվ, գնա նման արկածախնդրության, ապա կհայտնվի էներգետիկ կոլապսի պայմաններում»,– նշում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, ռուսական գազը ամբողջությամբ իրանական գազով փոխարինելու տարբերակը ևս, Դավթյանի մեկնաբանմամբ, ներկա իրավիճակում իրատեսական չէ, քանի որ գազից զատ, Ռուսաստանին է պատկանում ՀՀ–ի ամբողջ գազատրանսպորտային համակարգը, այդ թվում` Իրան–ՀՀ գազատարը։
Լրահոս
0