https://arm.sputniknews.ru/20240920/hajastani-shakhmati-tghamardkanc-havaqakany-tshanachel-e-100-amjaki-lavagujn-tim-80886126.html
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
Sputnik Արմենիա
ՖԻԴԵ-ն իր 100–ամյակի առիթով մրցանակներ է հանձել։ 20.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-20T12:49+0400
2024-09-20T12:49+0400
2024-09-20T13:10+0400
շախմատ
շախմատիստ
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80885437_0:0:2048:1153_1920x0_80_0_0_77a85bf05469cce5ed85cd8b97841af0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի –Sputnik. ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Կանանց լավագույն թիմ է ճանաչվել Վրաստանի հավաքականը։Շախմատի համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հարյուրամյակին նվիրված գալա համերգը, որի ընթացքում էլ ՖԻԴԵ-ն շախմատիստներին, մարզիչներին ու հավաքականներին հանձնել է մրցանակներ։100–ամյակի լավագույն գրոսմայստեր է ճանաչվել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Լավագույն շախմատիստուհի է ճանաչվել հունգարացի Յուդիտ Պոլգարը։Լավագույն մարզիչ է ճանաչվել ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Տուկմակովը, «Լավագույն կին մարզիչ» մրցանակը նվաճել է հունգարացի Սյուզան Պոլգարը:Բացի հիմնական անվանակարգերից, ՖԻԴԵ-ն նաև մի շարք հատուկ մրցանակներ է հանձնել: Դրանցից մեկը ստացել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Նրա նախաձեռնությամբ շախմատը ներառվել է հայկական դպրոցների պարտադիր ուսումնական ծրագրում։ Լպուտյանը նաև երկար տարիներ ղեկավարել է ՖԻԴԵ-ի ուսումնական հանձնաժողովը՝ համակարգելով շախմատի տարածման ծրագրերը երեխաների և պատանիների շրջանում:Նշենք, որ Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն ՝ Թուրինում (2006), Դրեզդենում (2008) և Ստամբուլում (2012): Երեք անգամ հայերի թիմը նվաճել է բրոնզ՝ Մանիլայում (1992), Բլեդում (2002) և Կալվիայում (2004)։ Մեկ օլիմպիադայում էլ մեր տղամարդկանց հավաքականը արժանացել է արծաթե մեդալի (2022, Չեննայ): Բացի այդ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2011 թվականին հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում, իսկ 1997,2001,2005 և 2015 թվականներին դարձել է բրոնզե մեդալակիր:1999 թ.–ին մեր հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում, 1997 թ–ին դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2015թ.ին` արծաթե մեդալակիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80885437_336:0:2048:1284_1920x0_80_0_0_c5b57260b8ced6d1db4494e40832ac4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայաստան
շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայաստան
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
12:49 20.09.2024 (Թարմացված է: 13:10 20.09.2024) ՖԻԴԵ-ն իր 100–ամյակի առիթով մրցանակներ է հանձել։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի –Sputnik. ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։ Այս մասին
հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Կանանց լավագույն թիմ է ճանաչվել Վրաստանի հավաքականը։
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հարյուրամյակին նվիրված գալա համերգը, որի ընթացքում էլ ՖԻԴԵ-ն շախմատիստներին, մարզիչներին ու հավաքականներին հանձնել է մրցանակներ։
100–ամյակի լավագույն գրոսմայստեր է ճանաչվել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Լավագույն շախմատիստուհի է ճանաչվել հունգարացի Յուդիտ Պոլգարը։
Լավագույն մարզիչ է ճանաչվել ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Տուկմակովը, «Լավագույն կին մարզիչ» մրցանակը նվաճել է հունգարացի Սյուզան Պոլգարը:
Ամենահիշարժան հանդիպում է ճանաչվել 1972 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը խորհրդային շախմատիստ Բորիս Սպասկու և ամերիկացի Ռոբերտ Ֆիշերի միջև: Ի դեպ, այս հանդիպումը, որը տեղի է ունեցել սառը պատերազմի ամենաթեժ պահին, բազմիցս անվանվել է «հարյուրամյակի խաղ»:
Բացի հիմնական անվանակարգերից, ՖԻԴԵ-ն նաև մի շարք հատուկ մրցանակներ է հանձնել: Դրանցից մեկը ստացել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Նրա նախաձեռնությամբ շախմատը ներառվել է հայկական դպրոցների պարտադիր ուսումնական ծրագրում։ Լպուտյանը նաև երկար տարիներ ղեկավարել է ՖԻԴԵ-ի ուսումնական հանձնաժողովը՝ համակարգելով շախմատի տարածման ծրագրերը երեխաների և պատանիների շրջանում:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն ՝ Թուրինում (2006), Դրեզդենում (2008) և Ստամբուլում (2012): Երեք անգամ հայերի թիմը նվաճել է բրոնզ՝ Մանիլայում (1992), Բլեդում (2002) և Կալվիայում (2004)։ Մեկ օլիմպիադայում էլ մեր տղամարդկանց հավաքականը արժանացել է արծաթե մեդալի (2022, Չեննայ): Բացի այդ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2011 թվականին հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում, իսկ 1997,2001,2005 և 2015 թվականներին դարձել է բրոնզե մեդալակիր:
1999 թ.–ին մեր հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում, 1997 թ–ին դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2015թ.ին` արծաթե մեդալակիր։